Մասնակի զորահավաք հայտարարելուց անմիջապես հետո Նավալնիի համախոհները, ռուսական ընդդիմադիրներ և հակապատերազմական շարժումների մասնակիցներ կոչ են արել ռուսաստանցիներին՝ դուրս գալ բողոքի ակցիաների:
Նախորդ տարիների բողոքների համեմատ այսօրվա ակցիաները սակավաթիվ էին։ Հակակառավարական, հակամոբիլիզացիոն բողոքի ակցիաներ են անցկացվել բոլոր խոշոր քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, ինչպես նաև մարզկենտրոններում։