Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

ԱՄՆ նախագահը բացում է միջազգային օրակարգի նոր «երակ»

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում, խոսել է նաև այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների ընդլայնման գաղափարին և կաշխատի այն իրագործելու ուղղությամբ: Բայդենը նշել է, որ այդ կարևոր կառույցն ունի արդիականացման կարիք, որպեսզի աշխատի առավել արդյունավետ: Նրա խոսքով, պետք է ընդլայնել մշտական անդամների տեղը Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համար: Բայդենը միաժամանակ նկատել է, որ պետք է նաև վետոյի կիրառումը լինի խիստ հազվադեպ, որպեսզի կառույցը աշխատի արդյունավետ:

ՄԱԿ ԱԽ վերափոխման մասին խոսակցությունն ընթանում է վաղուց: Այդ խոսակցության գլխավոր շահառուն երկրներն էին, որքնք վերջին տարիներին զգալի տնտեսական, քաղաքական և ռազմական առաջընթաց են ապրել միջազգային հարաբերություններում և աճել է նրանց հավակնությունը, ըստ այդմ նաև նրանք մշտապես արտահայտվել են ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակն ընդլայնելու օգտին: Այդ մասին օրինակ խոսել է Գերմանիան, որը վերջին երկու-երեք տասնամյակում վերածվել էր Եվրամիության հաստատուն առաջատարի, այդ մասին խոսում է  Թուրքիան, որի նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե անարդար է, որ աշխարհի ճակատագիրը վճռում են հինգ երկրները: Փաստացի, այժմ արդեն այդ օրակարգին աջակցելու մասին հայտարարում է ԱՄՆ նախագահը: Դա գուցե պայմանավորված է ուկրաինական պատերազմով, իսկ գուցե շատ ավելի լայն ռազմավարությամբ: Իհարկե ԱՄՆ նախագահը խոսելով մշտական անդամների ընդլայնման մասին, նշում է ռեգիոնները՝ Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Կարիբյան Ավազան, սակայն կասկած չկա, որ հարցը արդիական օրակարգում հայտնվելու դեպքում՝ իսկ ԱՄՆ նախագահի շուրթերով ՄԱԿ ամբիոնից դրա բարձրաձայնումը վկայում է հենց այդ մասին, մշտական անդամության հավակնության առավել աշխույժ արշավ են իրականացնելու թե Գերմանիան, թե Թուրքիան, նաև թերևս աշխուժություն կցուցաբերի Հնդկաստանը, և թերևս այլ երկրներ: Թե հատկապես ինչ երկրներ է տեսնում ԱՄՆ ՄԱԿ ԱԽ նոր մշտական անդամի հնարավոր կարգավիճակում, գուցե որոշակիանա ժամանակի ընթացքում, բայց անկասկած է, որ Հայաստանի համար թերևս ցանկալի չէ այդ կարգավիճակում տեսնել Թուրքիան, հատկապես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հարցում նրա անվերապահ աջակցության պայմաններում:  Փոխարենը, անշուշտ ողջունելի կլինի, եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամություն ստանա Հնդկաստանը, որի հետ Հայաստանն ունի հարաբերության բավականին հարուստ հեռանկարի հնարավորություն:

Հայաստան-Գերմանիա հարաբերությունը, ինչպես նաև Գերմանիայի աշխարհաքաղաքական դիրքավորումների որոշակի տողատակերը Հայաստանի համար թերևս շահեկան կարող են դարձնել նաև Գերմանիայի մշտական անդամի կարգավիճակը: Իհարկե ներկայումս չարժե մեկ առ մեկ քննարկել երկրների պարագաները, և թերևս պետք է ուշադրոությամբ հետևել միջազգային քաղաքականության այդ նոր «երակին», որ ՄԱԿ ԱԽ իր ելույթով բացում է ԱՄՆ նախագահը: Բոլոր դեպքերում, այստեղ Երևանի համար կան թե հնարավորություններ, թե ռիսկեր: Ներկայումս, ինչպես հայտնի է, ՄԱԿ ԱԽ ունի 15  անդամ, որից հինգը՝ մշտական: Մշտական անդամներն են ԱՄՆ, Ռուսաստանը, Չինաստանը, Բրիտաինա և Ֆրանսիան, որոնք միջուկային պետություններ են: Կա տասը ոչ մշտական անդամ, որոնք այդ կարգավիճակը ստանում են երկամյա ժամկետով: Հինգ մշտական անդամները, ինչպես հայտնի է, ունեն ՄԱԿ  ԱԽ որոշումներում վետոյի իրավունք: ՄԱԿ ԱԽ որոշումները պարտադիր են կատարման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում