«Եռաբլուր»-ում տեղի ունեցածը կազմակերպված հանցագործություն էր, Քրեական օրենսգրքով արգելված հրաման էր, հանցագործության մասին հաղորդում կուղարկվի դատախազություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Իոաննիսյանի փոխանցմամբ` ՀԿ-ներով եկել են միասնական մոտեցման` պահանջելու են ոստիկանապետի հրաժարականը. « «Եռաբլուր»-ում տեղի ունեցածը վատ նախադեպ էր. պահանջելու ենք ոստիկանապետի հրաժարականը: Միջադեպը շատ վատ ուղերձ էր սահմանին կանգնած զինվորներին: Եթե Փաշինյանը ոստիկանապետին պաշտոնանկ չանի, կնշանակի սա իր մոտեցումն է»: