Sunday, 25 09 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վայոց ձորի մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Դուրս ՀԱՊԿ-ից. Երկուշաբթի ակցիա կանցկացվի
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Օսկանյանի, ու այլ տիկնանց և պարոնների պիտանելիության ժամկետն անցած լոլոներն այլևս դատապարտված են անտեսման
Կրակոցներ Երևանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Կոտայքի մարզում․ բախվել են բեռնատար «ԳԱԶԵԼ»-ն ու Mini Cooper-ը․ կա վիրավոր
Հոգնել ենք կորցնելուց, դատարկվում ենք, մնայուն բան է մեզ պետք
Արշակունյաց պողոտայում հրդեհված շինության տարածքում առկա է փլուզման վտանգ․ ԱԻՆ
Կարևոր է, որ Փաշինյանն իր ելույթում «ջարդեց» Ադրբեջանի այդ կոնցեպտները
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը
Կրեմլյան դավադիրների «սխոդկա».  Եթե ՌԴ-ն հաղթում է Ուկրաինայում, նախկին նախագահները կարող են Հայաստանն արյան բաղնիքի վերածել
Ալիևի և Էրդողանի ախորժակը միայն ԱՄՆ-ն կարող է զսպել, իսկ Պուտինին պետք է ՀՀ ինքնիշխանությունը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել Ստեփանակերտի օրվա առթիվ
20:30
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն
Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան
ԱԺ նախագահը պետք է մեկնարկի երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարք, հրավիրի արտահերթ նիստ
Զմյուռնիայի հայ վերապրողների ժառանգները իրենց գերդաստանների պատմությունները վկայող մասունքները հանձնեցին ՀՑԹԻ-ին
Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ
«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել
19:00
Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից
Լարսի անցակետում թեթև մարդատար մեքենաների խցանումներ են առաջացել
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Սահմանապահ Արենիում երեխաները թշնամուց չեն վախենում, երազանք ունեն՝ դառնալ երգչուհի, ֆուտբոլիստ․․․
10 տարվա ազատազրկում՝ դասալքության և դիտավորյալ գերի ընկնելու համար
 ԼՂ բնակչության ինքնորոշման համար այժմ հնարավորություն չկա, ՄԱԿ-ի ամբիոնից դրա մասին խոսելը հավելյալ լարվածություն կհաղորդեր
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչներ գնելու հնարավորությունը
Ազգադավություն կլինի, եթե մենք Հայաստան եկած ռուսների նկատմամբ վատ տրամադրվենք
17:30
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, մահացել է 15 քաղաքացի

Չինաստանը պատրաստվում է պատերազմի՞, թե՞ ընտրության

Չինաստանի բանակը պետք է կենտրոնանա իրական ռազմական գործողությունների մասնակցելու նախապատրաստման վրա, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Չինաստանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է այդօրինակ հայտարարություն, սակայն, որքան մոտենում է հոկտեմբերը՝ Չինաստանի կոմկուսի համագումարը, որի ժամանակ լուծվելու է նախագահի ընտրության հարցը, այդքան հայտարարությունների շուրջ միջավայրը դառնում է բավականին անկանխատեսելի: Չնայած ամբողջատիրական բնույթին, Չինաստանի կառավարող համակարգը այդուհանդերձ միատարր կամ միաբեվեռ չէ և դրա ներսում անշուշտ առկա է շահերի և մոտեցումների բախում, ինչպես ցանկացած համակարգի ներսում: Իսկ այդ բախման կետ կամ առարկա է նաև Չինաստանի նախագահի հարցը:

Չինաստանի իշխանական հիերարխիայում ոչ բոլորն էին ուրախ կամ գոհ, որ Չինաստանի նախագահի հնգամյա ժամկետը Սի Ցզինպինը վերածեց տասնամյա ժամկետի, և հետո ընդհանրապես ձևավորեց այսպես ասած անվերջ ընտրության հնարավորություն: Եվ այդ պարագայում, Չինաստանի նախագահի ընտրության շրջափուլերը բնականաբար հագենում են ներքին լարվածությամբ և դա է, որ առանցքային է դարձնում հոկտեմբերը՝ ինչ տրամադրություն կլինի Պեկինի միջանցքներում և դա ինչպես կազդի միջազգային իրադրության վրա: Տնտեսական իմաստով այն արդեն թողնում է որոշակի ազդեցություն: Չինաստանի տնտեսական աճը նախատեսվածից կամ կանխատեսվածից դանդաղ է և դա մտահոգում է ներդրողներին: Կարո՞ղ են առաջանալ նոր մտահոգիչ ազդակներ, սա կախված է հոկտեմբերին ընդառաջ Չինաստանի ներիշխանական տրամադրություններից և խմորումներից, դրանց կառավարելիությունից: Ահա այդ ֆոնին, ռազմական գործողությունների հանգամանքը Սի Ցզինպինին կարող է հնարավորություն տալ կառավարել ներչինական տրամադրությունները: Սա իհարկե օրիգինալ միջոց է, այդ կերպ իրենց հանրություններին հաճախ կառավարում են նույնիսկ դեմոկրատական վարչակազմերը: Սակայն անկասկած է, որ Չինաստանի նման ևս մի հսկայի՝ պատերազմի կամ մարտական լայն գործողությունների մեջ ներգավումը, որի հիմնական թատերաբեմի գլխավոր «հավակնորդը» Թայվանն է, էլ ավելի կսրի համաշխարհային քաոսը կամ համաշխարհային պատերազմի դինամիկան և խտությունը: Իսկ դա բնականաբար առաջին հերթին սպառնալիք է պաշտպանական սեփական կարողությունների սահմանափակ ռեսուրս ունեցող , այսպես ասած փոքր երկրների համար, որոնց անվտանգությունը այդ իրավիճակներում ամենից զգայունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում