«ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ և չի մասնակցում Ուկրաինայի հակամարտությանը», – այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ և ՆԱՏՕ-ն ցանկանում է օգնել Ուկրաինային ապահովելու լավ բանակցային դիրքեր», – հավելել է Ստոլտենբերգը։