Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Իրանական պաշտպանական համակարգի բարձրաստիճան հրամանատարները հերթական կոչերով Ադրբեջանի ռեժիմին նախազգուշացրել են

Այսօր Իրանի իսլամական խորհրդարանում ինտենսիվ քննարկումներ տեղի կունենան Ադրբեջանի՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հերթական ոտնձգությունների վերաբերյալ                                                                                          

Իրանի խորհրդարանում սեպտեմբերի 21-ին արտահերթ նիստ է հրավիրվել՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանի օկուպանտ ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների դեմ սանձազերծած ներխուժման ֆոնին և ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսի Երևան կատարած այցին համահունչ, Հայաստանի հարավային հարևան և բարեկամ երկիր Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական, քաղաքական և զանգվածային լրատվական լայն շրջանակներում արտակարգ ակտիվություն նկատվեց կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Իրանի որոշ քաղաքական շրջանակներ դժկամությամբ ու դժգոհությամբ արձագանքեցին ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսի` Երևան կատարած այցին և նրա ունեցած հանդիպումներին։

«Ընդհանրապես Իրանի իշխանությունների շրջանակներում այնքան էլ հաշտ չեն  ամերիկացի պետական պաշտոնյաների և հատկապես Իսրայելի պաշտոնյաների՝ տարածաշրջան այցով, սա նորմալ երևույթ է իրանական քաղաքա-դիվանագիտական համակարգում»,-ասաց Շահմուրադյանը՝ հավելելով, որ  մյուս կողմից հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ագրեսիայի և անպատասխանատու քայլերը հանգեցրել են նրան, որ իրանական բանակը և ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները և զինտեխնիկան կրկին շարժվեն դեպի երկրի հյուսիս-արևմտյան սահմանները, այնտեղի անվտանգությունը և սահմանային անձեռնմխելիությունը պաշտպանելու համար։ Շահմուրադյանը կարևորում է այն, որ իրանական պաշտպանական և զինվորական համակարգի բարձրաստիճան հրամանատարները հերթական հայտարարություններով ու կոչերով անուղղակիորեն Ադրբեջանի ռեժիմին նախազգուշացրել են տարածաշրջանում զերծ մնալ ագրեսիվ քայլերից, որը կարող է խաթարել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը և հատկապես Իրանի ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։

Շահմուրադյանի խոսքով՝ հետաքրքիր մի այլ զարգացում նաև տեղի ունեցավ Իրանի մեդիադաշտում, որին անմիջապես հաջորդեց իրանական իշխանության պետական անվտանգության և կառավարության արձագանքին դիվանագիտական և պետական հարթակում․ «Հատկանշական է, որ սեպտեմբերի 18-ին  Կովկասյան հարցերի հանրահայտ փորձագետ՝ դկտ. Ահմեդ Քազեմին Իրանի հեռուստատեսային «Սորայա» ուղղակի   եթերում տեղի ունեցած քննարկման ժամանակ շատ դիպուկ շեշտադրությամբ ասաց, որ Ադբեջանի ռեժիմի կողմից բարձաձայնվող  այսպես կոչված «Զանգեզուրի կեղծ միջանցքը» կամ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» Բրիտանիայի և Իսրայելի աշխարհաքաղաքական կեղծ նախագիծ է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կովկասի կարևոր տարածաշրջանում, որտեղ այս նախագծում գործակալի և գործադիրի դեր են խաղում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները։ Նա նշեց որ այս նախագիծը ղեկավարվում է իսրայելական գաղտնի գործակալալն շրջանակների կողմից, որը միտում ունի մեկուսացնելով Իրանին տարածաշրջանում, Իրանին զրկել դեպի Եվրոպա և Ռուսաստան, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի հետ հաղորդակցական և էներգակիրների տարանցման հնարավորություններից և Իրանին կտրել Հայաստանի հետ կապվելու բոլոր ցամաքային և երկաթուղային բոլոր ճանապարհներից»։

Անդրադառնալով վաղը Իրանի մեջլիսում կայանալիք արտահերթ նիստին՝ Շահմուրադյանը նշեց, որ Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտшնգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն ասել է, որ Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը և խորհրդարանը ցանկանում են լրջորեն զբաղվել այս հարցով և սեպտեմբերի 24-ին իսլամական խորհրդարանը լրջորեն զբաղվելու են այս օրակարգով․ «Վաղն ակնկալվում է Իրանի իսլամական խորհրդարանում ինտենսիվ քննարկումներ տեղի կունենան Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հերթական ոտնձգությունների վերաբերյալ և այդ քայլերի արդյունքում տարածաշրջանի կայունության և հատկապես Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված սադրիչ գործողություններն կանխելու և խիստ դատապարտելու հարցերի շուրջ։ Հայկական ԶԼՄ-ին և Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնաժողովների և Իրանում Հայաստանի դեսպանության ուշադրությունը հրավիրում եմ այս կարևոր հարցի շուրջ, որպեսզի բոլոր հնարավորություններով  և միջոցներով փորձեն կապ պահել Իրանի խորհրդարանի լրատվական բաժնի և խորհրդարանականների հետ քննարկումները լուսաբանելու և համարժեք ձևով համագործակցելու Հայաստանի բարեկամ երկիր ԻԻՀ պաշտոնյաների հետ տարածաշրջանային և սահմանային անվտանգությունը ապահովելու և տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու կարևոր գործում միասնական փորձերն ու ջանքերը ընդլայնելու ուղղությամբ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում