Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Կյանքդ տաս, որ քաղաքացիություն ձեռք բերես. Ռուսաստանի առաջարկը միգրանտներին հիմարություն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնել է, որ մասնակի մոբիլիզացիա է իրականացվելու, որը մեկնարկելու է սեպտեմբերի 21-ից։ «Ռուսաստանի պաշտպանության, նրա ինքնիշխանության և ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացման առաջարկը», – ասել է Պուտինը։

Մյուս կողմից, Ռուսաստանի պետական դուման ՌԴ քաղաքացիության ստանալու գործընթացը պարզեցնելու մասին օրենք է ընդունել: Ըստ դրա, այն օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի զինված ուժերում ծառայելու մեկ տարվա պայմանագիր կնքեն, կարող են քաղաքացիություն ստանալ առանց երկարատև ձգձգումների և այլ բյուրոկրատական խոչընդոտների:

Այս առնչությամբ, «Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը 300 հազար մարդու մոբիլիզացիայի մասին է, սակայն մեր միգրանտներին դա այնքան էլ չի վերաբերում. «Ավելի վտանգավոր է այն, որ ուզում են այն միգրանտներին, որոնք պատրաստ են գնալ, կռվել, քաղաքացիություն տան հեշտացված կարգով: Ես կարծում եմ՝ ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ հանուն ինչ-որ քաղաքացիության կյանքդ զոհես: Կյանքդ տաս, որ քաղաքացիություն ձեռք բերես, հիմարություն է»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն տեղեկություններ են հասնում, որ Ռուսաստանում մոբիլիազացիայի այդ որոշման դեմ բողոքի ակցիաներ են սկսվում:

Նույն խնդրին անդրադարձավ նաև Ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը, ով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մոբիլիզացիայի դեպքում ազգությունը կապ չունի, կապ ունի տվյալ անձի ՌԴ քաղաքացի լինել-չլինելը: Մոբիլիզացիան կարող է տարածվել միայն ՌԴ քաղաքացիների վրա, որոնք կարող են լինել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում հայեր, որոնք կանգնած են հաշվառման: Ուղղակի այնտեղ կան պահանջներ, թե ինչ փորձի, ինչ տարիքի, ինչ կենսագրության անձինք կարող են զորակոչվել: Դա տարածվում է փորձառու անձանց վրա, ուսանողներին չեն զորակոչում, զորակոչելու են միջին սերնդի մարդկանց, որոնք ունեն ռազմական որևէ մասնագիտություն, նախկինում ծառայել են: Եվ կա տարիքային սահմանափակում՝ մինչև  50 տարեկան:  Ընդ որում, կարևոր է, թե դու ինչ կոչում ունես. շարքայինի համար զորակոչման մի տարիք է, իսկ սպաների համար ավելի բարձր տարիք է»:

Ինչ վերաբերում է բանակ՝ ՌԴ քաղաքացիության դիմաց սկզբունքի կիրառմանը, Ռուբեն Կիրակոսյանն ասաց, որ դա վերաբերում է այն միգրանտներին, որոնք դիմել են ՌԴ քաղաքացիություն ստանալու համար, և դա կամավոր որոշում է, այնպես չէ, որ պարտադրում են. «2 օր առաջվա որոշում է, այս պահին վիճակագրություն չկա, թե հայերից քանիսն են դիմել նման հնարավորությունից օգտվելու համար: Կարծում եմ՝ կլինեն անձինք, որոնք կօգտվեն:

Մեր հայրենակիցներից շատերն ունեն նաև ՀՀ քաղաքացիություն: Ընդհանրապես, եթե անձը որևէ երկրի քաղաքացի է և արդեն ծառայել է բանակում, երկրորդ քաղաքացիության դեպքում չեն կարող նրան նորից զորակոչել»:

Փաստաբանի խոսքով, այս պահին Ռուսաստանում խուճապային տրամադրություններ չկան. «Դեռ նոր է, շատ բաներ պարզ չի, հարցականները շատ են: Եթե լինի խուճապային տրամադրություն, դա Հայաստանում կզգացվի, քանի որ կլինի արտահոսք դեպի Հայաստան: Հուսով եմ՝ այս ամենը շատ արագ կավարտվի, սա ժամանակավոր երևույթ է: պատերազմը ոչ մեկի մոտ էլ հաճելի տրամադրություն չի ստեղծում, բոլորն էլ ուզում են, որ այն շուտ ավարտվի»:

Նշենք, որ արդեն իսկ կան տեղեկություններ, որ ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում