Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գա, բայց իր դժգոհություններով ակնկալում է Մոսկվայից ինչ-որ բան կորզել

Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո, Հայաստանում արդարացիորեն  հարց բարձրացավ, թե ինչու՞ մեր ռազմավարական դաշնակիցը և ՀԱՊԿ-ը որևէ կերպ չեն զսպում հակառակորդին, ավելին՝ անում են ոչ հասցեական, լղոզված, երկու կողմերին կոչ անող հայտարարություններ։

Ի դեպ՝ այս դժգոհությունն  արտահայտվեց ոչ միայն հասարակական-քաղաքացիական, ընդդիմադիր շրջանակներում, այլ նաև՝ իշխանական մակարդակով։ ՀՀ Ազգային ժողովի նախագահը, արտաքին  գործերի նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը բացահայտ նշեցին՝ սպասելիքները Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ավելին էին, դրանք չարդարացան։

Այս ամենի  հետ մեկտեղ  իշխանական պատգամավորները իրենց դժգոհությունը չեն թաքցնում նաև վերջին երկու տարիների Ռուսաստանի վերաբերմունքի հետ կապված ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնայնաը մասնավորապես նշել է, որ արցախյան 44 օրյա պատերազամից հետո Ռուսաստանը մեզ որևէ զենք չի վաճառել։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովն  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ եթե նկատի ունենանք այն, թե ինչ էր Հայաստանն ակնկալում ՀԱՊԿ-ից, ապա  այս դժգոհությունները հիմնավոր են․ «Երևանն ակնկալում էր, որ պետք է լինի ռազմական միջամտություն։ Կարելի է ասել, որ այդ դժգոհությունը հիմնավորված է, որովհետև նման բան տեղի չունեցավ։ Բայց մյուս կողմից պետք է նկատի ունենանք, թե ինչ է ՀԱՊԿ-ն իրենից ներկայացնում, ինչ է կատարվում այդ կազմակերպության ներսում։ Այս կոնտեքստում կանխատեսելի էր այն, թե ինչ տեղի ունեցավ։ Անհասկանալի է, թե առկա պայմաններում ինչու՞ էր ՀՀ իշխանությունն ակնկալում, որ իրենք ռազմական  միջամտություն կցուցաբերեն։ Նախ՝ նկատի ունենանք ՀԱՊկ անդամ երկրների մեծ մասի բավականին մոտ հարաբերություններն Ադրբեջանի հետ։ ՀԱՊԿ շարժիչ երկիրն էլ Ռուսաստանն է,  որն այսօր ահռելի խնդիրներ ունի։ Նույնիսկ եթե շատ ցանկանար՝ բավականին դժվար կլիներ ռազմական աջակցություն ցուցաբերելը։Այդ տեսակետից անհասկանալի է, թե ինչի հետ էին կապված բարձր ակնկալիքները»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորություններին, ապա ըստ մեր զրուցակցի, իշխանությունները դա հերքել են՝ ասելով, որ կա դժգոհություն, բայց կտրուկ քայլեր անելու ժամանակը չէ․ «ԱԺ նախագահը համեմատեց նույնիսկ չկրակող ատրճանակի հետ՝ ասելով, որ ավելի լավ է չկրակողը լինի, քան ընդհանրապես չլինի։ Միտքը դա էր։ Ես չեմ կարծում, որ  իշխանությունները գնան այդ քայլին։ ՀԱՊԿ-ից դուրս գալը տրամաբանություն ունի, եթե խոսքը գնում է Հայաստանի անվտանգային համակարգի վերակառուցման ու կողմնորոշման մասին՝ Ռուսաստանից դեպի արևմուտք։ Այսինքն՝ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից ու ինտերգրվում արևմտյան համակարգի մեջ։Բայց խնդիրն այն է, որ նման բան այժմ տեղի չի ունենում։ Եթե նույնիսկ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, դա կլինի որոշակի բողոքի նշան, բայց ռեալ արդյունք դա մեզ չի տա»։

Հարությունովի խոսքով՝ նման որոշումը կարող է բերել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը․ «Անկախ նրանից, թե ՀԱՊԿ-ն ինչ վիճակում է, Ռուսաստանը մեր անդամակցությունն այդ կազմակերպությանն ընկալում է որպես որոշակի լոյալության դրսևորում։ Այս պահին ցուցադրաբար դուրս գալը միանշանակ կլինի հակառուսական քայլ, որը Ռուսաստանը շատ զգայուն կընդունի իր համար լարված, բավականին բարդ իրավիճակում։Դրա համար՝ եթե Հայաստանը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, պրակտիկորեն  ոչինչ չի ստանա, ցույց կտա, որ դժգոհ է, միաժամանակ կստանա Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի վատթարացում»։

Քաղաքագետը նշում է, որ նման գործողությունն իմաստ կունենար, եթե Հայաստանն այս պահին ռեալ աշխարհաքաղաքական այլընտրանք ունենար․ «Իմիջայլոց ամերիկյան Կոնգրեսի պատվիրակության այցն էլ դա հաստատեց։ Չնայած բավականին մեծ ակնկալիքներ կան, իրենք ասացին՝ կոնկրետ առաջարկություններ չունեն, որոշումը Հայաստանինն է։ Այսինքն՝ խոսք չէր գնում, որ ԱՄՆ-ն մեզ  առաջարկում է համարժեք անվտանգային լուծումներ, եթե մենք մեր կողմնորոշումը փոխենք»։

Ըստ մեր զրուցակցի՝  ԱՄՆ հայամետ Կոնգրեսի դիրքորոշումը  տարբերվում է պետական այլ  գերատեսչությունների դիրքորոշումից․ «Օրինակ՝ անվտանգության խորհրդի դիրքորոշումը։ Իհարկե իրենք արձանագրում են, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի, բայց տեսնում ենք, որ խոսք չի գնում այն մասին, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն։ Իսկ դա այն է, ինչը լրջորեն կարող է ազդել Ադրբեջանի վրա ու ստիպի վերանայել  պլանները»։

Խոելով ՌԴ-ի կողմից մեզ  արդեն երկու տարի զենք չվաճառելու իշխանական պատգամավորների  հայտարարությունների մասին, Հարությունովն ասաց․ «Կան բաներ, որոնք ես հաստատել չեմ կարող, հստակ տեղեկատվություն չունեմ՝ իրականում ինչպես է։ Բայց եթե հայտարարությունը դիտարկենք քարոզչական տիրույթում, ապա շատ նման է ընդգծված վերաբերմունք ցույց տալու հետ։ Չեմ բացառում, որ իշխանությունն ակնկալում է Ռուսաստանից ինչ-որ քայլեր կորզել։ Իհարկե Ռուսաստանը խուսափեց այստեղ ինչ-որ գործողություններ իրականացնել, բայց դաշնակցի հնարավոր դժգոհությունների հանդեպ զգայուն են՝ հաշվի առնելով Ուկրաինան։ Այսինքն՝ հայկական կողմը փորձում է դիվանագիտական-քաղաքական տիրույթում ազդել Մոսկվայի վրա։ Բայց ես վախենում եմ, որ այս ամենը հակառակ ազդեցությունն ունենա, որովհետև Մոսկվայում ֆիքսում են՝ ով իրեն ինչպես է պահում իրենց համար բարդ իրավիճակում»,-եզրափակեց քաղաքագետը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում