Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել այս տարվա նոյեմբերի 20-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունները նշանակել 2022 թվականի նոյեմբերի 20-ին», – ասված է հրամանագրի տեքստում: