Friday, 19 04 2024
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Սա քվազիկայսրության լիակատար պարտության եզրափակիչ փուլն է․ ՀԱՊԿ-ից դուրս չգալը սպառնում է նոր ցեղասպանությամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակից զորահավաքի մասին Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Որոշվել է զորակոչել 300 հազար պահեստազորայինի։ Այս որոշման վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Մենք բոլորս ականատես ենք ռուսական ռեժիմի դարակազմիկ փլուզմանը։  Փաստորեն, Կրեմլն ընդունեց իր պարտությունը և ստորագրեց իր գիշատիչ հավակնությունների ձախողման մասին։ Սա ժամանակակից ռուսական քվազիկայսրության լիակատար պարտության եզրափակիչ փուլի սկիզբն է։ Կրեմլի որոշումը միայն արագացնում է սեփական ռեժիմի վերջը, որը հիմք է ստեղծում ոչ միայն ռազմական աղետալի պարտության, այլև պետության փլուզման համար:

-Հնարավո՞ր է Լուգանսկը հայտարարեն ՌԴ մաս, ասեն, որ մարտերն արդեն իրենց տարածքում են ու դաշնակիցներին կկանչեն օգնության։ Կարո՞ղ ենք չգնալ, Հայաստանն ունի՞ այդ ռեսուրսը։

-Նրանք փետրվարի 24-ին արդեն կիրառեցին այս սցենարը, բայց այս լեգենդը չաշխատեց։ Ուկրաինան ազատագրում է իր տարածքները բոլոր ուղղություններով, հարվածներ է հասցնում օկուպանտների հենակետերին՝ լինի դա Ղրիմում, թե Դոնեցկում։ Ինչ վերաբերում է «դաշնակիցների» գրավչությանը, ապա այստեղ «դաշնակից» բառը բացարձակապես ձևական է, և, ըստ էության, ագրեսոր Ռուսաստանը դրա համար հիմքեր չունի։ Կա համաշխարհային հանրության դիրքորոշումը  Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ, և Ռուսաստանն այն վիճակում չէ, որ պարտադրի իր կամքը։

-Վերջին շրջանի ՀՀ պետական մակարդակով դժգոհություններին, Ռուսաստանը՝ Պուտինի մակարդակով փորձում է հաճոյախոսություններով շտկել։ Արդյոք Հայաստանը պետք է ավելի հեռուն գնա ու դուրս գա ՀԱՊԿ-ից՝ չնայելով Ռուսաստանից եկող փաղաքշական ազդակներին։

-Ես կարծում եմ, որ ժամանակին Հայաստանը մտել է ՀԱՊԿ՝ անվտանգության հարցեր լուծելու, զենք ձեռք բերելու և այլն։ Հիմա բոլորս ականատես ենք դարձել, որ ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ Ռուսաստանի Դաշնությունը, որոնց հետ կան առանձին պայմանագրեր, չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները։ Հայաստանի ղեկավարությունը չի կարող վտանգել իր բնակչության կյանքը, անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որպեսզի լուծվեն հրատապ խնդիրները՝ զենքի գնում, անվտանգության նոր հայեցակարգի կառուցում և ինքնիշխանության պահպանում։ ՀԱՊԿ-ից դուրս չգալը սպառնում է նոր ցեղասպանությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում