Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը մոտ ապագայում բացառում է, որ Բաքուն բովանդակային բանակցության մեջ կմտնի Արցախի իշխանությունների հետ․ «Ադրբեջանը Հայաստանի հետ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել միայն իր 5 սկզբունքներով: Եթե խաղաղության փաստաթղթում արձանագրվի, որ Արցախը առանձին գործընթաց է, կհամապատասխանի մեր շահերին: Արայիկ Հարությունյանի հայտարարությունը համապատասխանում է բանակցային այն բովանդակությանը, որը գոյություն ունի սեղանին»:
Քաղաքագետը լուրջ նշանակություն չի տալիս Արայիկ Հարությունյանի հայտարարությանը․ «Խնդիրը արդեն ԼՂ հակամարտությունը չէ, Ադրբեջանի օրակարգն ու պահանջները շատ ավելի մեծ են»:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը բոլոր ուղղություններով Հայաստանից մաքսիմալ զիջումներ է պահանջում․ «ՌԴ-ն լրջորեն շահագրգռված չէ զսպել Ադրբեջանին: Սեպտեմբերի 15-ի հրադադարը ԱՄՆ-ի միջնորդությամբ է, դրա մասին են վկայում ԱՄՆ-ի զանգերը Բաքու և ԵրևԱՆ: Տեղի ունեցածը ցուցիչ է, որ ՌԴ-ն լուրջ քայլեր չի ձեռնարկելու Ադրբեջանին զսպելու համար: Անիմաստ է մտածել, որ մեծ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն ինչ-որ քայլեր կձեռնարկի: Ողջ հույսը Վաշինգտոնի ջանքերի վրա են»: Լայնամասշտաբ գործողությունները Գրիգորյանը ևս հավանական է համարում․ «Պետք է պատրաստվել վատագույն սցենարին»: