Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Դառը ինդիկատոր «Եռաբլուր»-ում. պետք է գտնել լուծումներ

Սեպտեմբերի 21-ին խիստ տհաճ և անընդունելի միջադեպ արձանագրվեց Եռաբլուրում: Ոստիկանությունը ստիպված էր ուժով հեռացնել զոհված զինծառայողների ծնողների խմբին, որը փորձում էր արգելակել վարչապետ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»: Անկասկած, խոսքերն ավելորդ են, երբ ոստիկանությունը ստիպված  է ուժ կիրառել թերևս ցավից ուժասպառ որդեկորույս ծնողների նկատմամբ, որպեսզի ապահովի պետական արարողակարգի ընթացքը՝ թե Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու միջոցառումը, թե դրան մասնակցող պետության առաջին դեմքի անվտանգությունը ապահովելու համար: Առաջին դեմքի հանդեպ հնարավոր է ունենալ ամենածայրահեղ վերաբերմունքը, բայց, երբ Հայաստանի Անկախության տարեդարձի առիթով հիշատակի միջոցառմանը արձանագրվում է աղմկոտ միջադեպ՝ էլ ավելի աղմկոտ պատկերից խուսափելու համար, դա ոչ թե Առաջին դեմքին, այլ նախ և առաջ Հայաստանի հանրապետության հեղինակությանը հասցվող հարված է:

Այն Հայաստանի, որի հարատևության համար կյանքը զոհաբերել են նաև հազարավոր զինվորներ ու սպաներ՝ 1991 թվականից ի վեր: Այդ ամենը սակայն պետք է գիտենալ ոչ թե զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին, այլ նրանց վիշտը քաղաքական և քարոզչական նկատառումներով շահարկելու, խաղարկելու պատրաստակամությամբ քաղաքական միավորներին, հասարակական-քաղաքական խմբերին: Խմբեր և ուժեր, որոնք առավոտից երեկո խոսում են պետության անունից, մինչդեռ սեփական գործողություններում պատրաստ են հանուն ներքին նպատակների և կոնյուկտուրայի հարվածի տակ դնել թե պետության հեղինակությունը, թե ընդհանրապես պետական մտածողության անկյունաքարային ասպեկտներ: Կրկնեմ, դրանք բացարձակապես չեն առնչվում Առաջին դեմքերի, ովքեր էլ լինեն նրանք: Նրանք անցողիկ են, իսկ մնայունը այն հանրային մտածողությունն է, որի վրա պետք է պահվի պետությունը, և որի ամրության համար են իրենց կյանքի գնով կանգնում մեր զինծառայողները, զինվորներն ու սպաները, կամավորները: Նրանք չեն կանգնում, որ իրենց զոհաբերությունը դառնա ինչ որ խմբերի կոնյուկտուրային գործիք, որ իրենց ծնողների վիշտն ու ցավը վերածվի որևէ իշխանության վրա նետվող քարի, երբ այդ ցավի խաղարկումով չի լուծվում բացարձակապես ոչ մի հարց, միայն մեկ հարցից բացի՝ պետության հեղինակազարկման գնով ստեղծել աղմուկ քաղաքական մրցակցի՝ իշխանության հասցեին:

Այդքանը, վերջ, չկա ոչ մի այլ նպատակ կամ լուծվող խնդիր: Այդ ամենով հանդերձ, սակայն, կա մեկ այլ կոնկրետ խնդիր՝ իրավիճակի մյուս կարևոր երեսին: Եվ թերևս ամենից կարևոր: Հայաստանի պետական կառավարման ինստիտուտները՝ սոցիալականից մինչև իրավապահ-ուժային, թերևս պետք է լրջորեն մտածեն որդեկորույս ծնողների հետ  հարաբերվելու այնպիսի մեխանիզմների մշակման ուղղությամբ, որպեսզի մենք առավելագույնս խուսափենք այն պատկերներից, որոնց տարբեր առիիթներով ականատես ենք արդեն նվազագույնը 8-10 տարի, գուցե ավելի, և որոնք բնականաբար ավելի ու ավելի աղմկոտ և աղաղակող են դառնում տեղեկատվական ռեսուրսների բազմության և հանրամատչելիության, առատության, ըստ այդմ մանիպուլյացիոն դատի հարմարավետության հետևանքով: Ի վերջո, խնդիրը կառավարող համակարգի պատասխանատվության դաշտում է և պահանջում է թերևս ուշադրություն և լուծումներ, այդ թվում նույնիսկ հնարավոր սաբոտաժների կանխարգելման տրամաբանությամբ: Իհարկե, խնդիրը բարդ է, լուծումները դյուրին չեն, քանի որ այդուհանդերձ այդ կառույցները գործ ունեն էմոցիոնալ գերլարված վիճակում գտնվող անձանց հետ, բայց լուծումներ պետք է գտնել: Այդ իմաստով, Եռաբլուրում տեղի ունեցողը թե հասարակական-քաղաքական տարբեր խմբերի՝ նպատակն արդարացնում է միջոցը բարոյազուրկ տրամաբանության, և թե պետական կառավարման ինստիտուտների թերի պատասխանատվության ինդիկատոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում