Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով, որ այսօր առավել, քան երբեք, պետք է լինել միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ։
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից, ի սրտե շնորհավորում եմ ամբողջ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Այսօր առավել, քան երբեք, մեր ժողովրդի և պետության ճակատագիրը վտանգված է։ Այսօր առավել, քան երբեք, պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ»:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել արժանապատիվ և անվտանգ ապագա։