Monday, 11 12 2023
18:50
Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը ծովային միջանցք են ստեղծել
Փաստաբանը ճնշում է բանեցնում դատավորի վրա. դատախազ
ԱԱԾ-ում հարցաքննվել է ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Պուտինը կարող է նոր քարտեզներ նկարել, մենք իրավունք չունենք էյֆորիայի մեջ ընկնել
Գագիկ խաչատրյանը վատառողջ լինելու ձևականացման միջոցով խոչընդոտում է դատաքննությունը. դատախազ
«Կամ կամ»-ը շատ վտանգավոր է. ռուսներին չենք կարող մեկ օրում ճանապարհել, պիտի չեզոք լինենք
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանին առիթ տալ պետք չէ, բայց պետք չէ նաեւ տալ «ինդուլգենցիա»
ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
17:40
Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալությանը
17:30
Դեյվիդ Քեմերոնը դժգոհություն է հայտնել Շոտլանդիայի ղեկավարի և Էրդողանի հանդիպման առնչությամբ
Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում
Ի՞նչ անել, երբ շունը հարձակվում է. վարքի կանոնները
Երեխա է զոհվել, բայց պատասխանատվություն կրող չի եղել. Երևանում շատացել են կծման դեպքերը
17:20
«Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը ուրախ կլինեն, եթե Ուկրաինայի օգնությունը չհաստատվի». Բլինքեն
Քավության նոխազը թափառողներն են, բայց ավելի շատ հարձակվում են ընտանի կենդանիները
«Բալասանյան»-ի հետ հուշագիրը խզած ՔՊ-ն անվստահություն չի հայտնի Գյումրիի քաղաքապետին
17:10
Հնդկաստանը մտադիր է ռազմական նշանակության 100 տիեզերական արբանյակ արձակել առաջիկա ութ տարում. The Times of India
Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Մխիթարյանին վերադարձնելը. Օզբիլիզ
17:00
Բայրամովն ու Միշելի գլխավոր խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները
Հայրը որդու օժանդակությամբ իրացրել է իր մոտ ապօրինի պահվող շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոցի մի մասը
Միրզոյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերջնական որոշման կարևորությունը
Գողացված մեքենայի վրա գողացված համարանիշներ էին տեղադրել
Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր
16:45
Հունաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի նախարարների խորհուրդ. Հունաստանի ԱԳ նախարար
Խուլիգանություն կատարած ռուսաստանցի 2 կանանց նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել
Ադրբեջանը երկարաձգել է ցամաքային սահմանների փակ ռեժիմը
Անհնար է եղել գրանցվել՝ վիզայի համար, խախտվել է վիզա-կոդի սկզբունքները

ԱԷՄԳ գլխավոր տնօրենի Հայաստան այցը դրական է. պետք է քննարկել հայկական ատոմակայանի նկատմամբ հնարավոր սադրանքների հարցը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱԿի էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը

Պարոն Մարջանյան, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դժգոհել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ծրագրի իրականացման դանդաղ ընթացքից: Ինչո՞վ է պայմանավորված այդ դանդաղումը և ինչպես եք դուք գնահատում այդ դժգոհությունները:

Պարոն Սանոսյանը, կարծում եմ՝ բարձրացրել է շատ ճիշտ խնդիր: Բանն այն է, որ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի զարգացումը շատ կարևոր է թե Հայաստանի, թե տարածաշրջանի, թե Իրանի հետ մեր համագործակցության համար, թե հեռանկարում Վրաստանի հետ մեր համագործակցության համար: Տեմպերի դանդաղումը կարծում եմ՝ բացատրվում է տեխնիկական ու ֆինանսական որոշ խնդիրներով, և ընդհանուր կարգապահության ոչ այնքան բարձր մակարդակով: Կարծում եմ՝ հարցը ճիշտ է բարձրացված, այստեղ հապաղումը անթույլատրելի է, մանավանդ հաշվի առնելով Հայաստանում էներգետիկայի զարգացման բավական մեծ ներուժն ու առկա ծրագրերը:

Ընդհանուր առմամբ, ե՞րբ է նախատեսվում այս ամենն ավարտին հասցնել, ժամկետների ինչքա՞ն խախտում ունենք:

Եթե խոսքը վերաբերում է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությանը, ապա այստեղ դանդաղումը չափվում է տարիներով: Մենք տարիներ առաջ դեռևս պետք է այդ գիծը շահագործման հանձնած լինեինք, ուղղակի որոշ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով այդ աշխատանքները հետաձգվում են: Այստեղ պետք է հաշվի առնել նաև հետևյալը. հավանաբար հիշում եք Եվրամիությունը Հայաստանին միլիարդներ էր խոստացել որոշ ծրագրերի իրականացման համար, այդ թվում նաև էներգետիկայի ու հաղորդակցության ուղիների զարգացման համար: Կարծում եմ՝ ժամանակն է մեր եվրոպացի գործընկերների առաջ դնել այդ հարցը՝ ինչ եղան այդ միլիարդները, ինչու չեն օգտագործվում, ինչ ծրագրեր պետք է իրականացնել առաջին հերթին, ինչ աշխատանքներ պետք է կատարել անհապաղ: Այստեղ դանդաղումն ուղղակի անբացատրելի է: Կարծում եմ՝ այս ուղղությամբ Հայաստանը պետք է որոշակի աշխատանքներ տանի:

Հիշեցնեք, որ ժամանակին հենց ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությամբ Վրաստանը զարգացրեց իր էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքային համակարգը: ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ ստեղծվեց այն, ինչը կոչվում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կամուրջ: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է ԱՄՆ-ից ակնկալել նմանատիպ աջակցություն, այս անգամ զարգացնելու Հայաստանի էներգետիկ հնարավորությունները՝ Հյուսիս-Հարավ առանցքով: Ուղղակի այստեղ պետք է, այսպես ասած, խնդրել մեր աջակիցներին վեր կանգնել քաղաքական և աշխարհաքաղաքական դիրքորոշումներից և Հայաստանին օժանդակությունը դիտարկել հենց Հայաստանին օժանդակում, այլ ոչ թե որպես միջոց ճնշելու Իրանին կամ նեղացնել Ռուսաստանին կամ որևէ այլ աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդել: Հայաստանը կարիք ունի օժանդակման, Հայաստանին բոլորովին չեն խանգարի այն միլիարդները, որոնք հատկացրել է ԵՄ-ն՝ ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման համար: Ծրագրերը սպասում են իրենց իրականացմանը: Դա առաջին հերթին Հայաստանի էներգաբաշխիչ ցանցի զարգացումն է, լարման դասի ավելացումը, սմարթ համակարգերի ներդնումը, արդյունավետության բարձրացումը, ավտոմատիկայի դասի բարձրացումը, գեներացնող հզորությունների զարգացումը, նոր բարձրավոլտ լարման գծերի կառուցումը և Հայաստանի սինխրոն աշխատանքի կազմակերպումը Հարավային Կովկասում ու հարակից երկրների հետ: Հիշեցնեմ նաև, որ տասնամյակներ ի վեր, մանավանդ ԽՍՀՄ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը հանդիսանում էր Հարավային Կովկասի էլեկտրաէներգետիկ կենտրոն և Հայաստանն էր, որ կարգավորում էր հոսքերը հարավային Կովկասում: Հայաստանն էր, որ ապահովում էր իր հարևանների մոտավորապես 3 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, և կարծում եմ՝ պետք է մեր գործընկերների միջոցով վերականգնել ու վերագտնել Հայաստանի դերակատարումը տարածաշրջանում:

Հոկտեմբերի սկզբին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան: Այս այցն ինչո՞վ է կարևորվում, ինչ կարող ենք ակնկալել և ինչու հիմա է այցն իրականացվում:

Չեմ կարող ասել, թե ինչու հիմա, բայց կարող եմ պնդել, որ այցը դրական է, սա պատեհ առիթ է քննարկելու ԱԷՄԳ-ի ղեկավար Գրոսիի հետ Հայաստանին հուզող մի քանի կարևորագույն հարցեր: Առաջինը ատոմակայանի անվտանգ շահագործման երկարացումը, ատոմակայանի նկատմամբ հնարավոր սադրանքների, նկրտումների հարցը: Հավանաբար կհիշեք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք սպառնում էին հարվածներ հասցնել ատոմակայանին: Այդ հարցն էլ այստեղ պետք է բարձրացվի: Ինչպես նաև պարոն Գրոսիի հետ կքննարկվի ատոմակայանի աշխատող երկրորդ բլոկի, ինչպես նաև նոր ատոմակայանի կառուցման հետ կապված խնդիրները: Հայաստանի և ԱԷՄԳ-ի համագործակցությունն ունի տասնամյակների պատմություն, և ընթանում է շատ հաջող: Կարծում եմ՝ այս այցը միայն կխորացնի այդ դրական միտումները:

Այսինքն` շատ կոնկրետ հարցադրումներ կան նաև անվտանգությա՞ն առումով:

Մենք պետք է այդ հարցերը բարձրացնենք, պնդենք, որ պետք է բացառվեն ատոմակայանների նկատմամբ թե ռազմական, թե այլ բնույթի սադրանքները, խստագույնս պետք է հետևել անվտանգության արձանագրություններին: Միջազգային հանրության մշտադիտարկումը և համագործակցությունը նրանց հետ Հայաստանի համար ունի շատ կարևոր նշանակություն:

Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված անընդհատ շեշտադրում է արվում ռուսական տարբերակին: Ձեր կարծիքով` Հայաստանն այս հարցում ո՞ր տարբերակը պետք է ընտրի՝ եվրոպակա՞ն, ռուսակա՞ն, թե այլ:

Այստեղ մի քանի բան պետք է շեշտենք. Նոր ատոմակայան կառուցելը քմահաճույք չէ, կապրիզ չէ, դա Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրերի պահանջ է: Դա Հայաստանի էներգետիկ անվտանգության, նույնիսկ ազգային անվտանգության համակարգի զարգացման հարց է: Հայաստանը պետք է ունենա ատոմային գեներացիա: Անձամբ ես կարծում եմ, որ քանի որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ տասնամյակների հաջող համագործակցություն, ապա կարծում եմ, որ նոր բլոկի կառուցումը Հայաստանում նույնպես նպատակահարմար է իրականացնել ռուսական ընկերների օգնությամբ: Մանավանդ, որ ատոմային էներգետիկան այն քիչ ոլորտներից մեկն է, որտեղ Ռուսաստանն իսկապես ունի աշխարհի առաջատար դիրք ու առաջատար որակ: Ամենահուսալի ու ամենաաշխատող ռեակտորները անցած տասնամյակներում և մոտակա տասնամյակներում երկիր մոլորակում հանդիսանում են ռուսական ռեակտորները: Այնպես որ այստեղ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շատ բնականոն է և բխում է Հայաստանի շահերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում