Երբևէ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը այսքան վտանգված չի եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը:
Քոչինյանը վստահ է՝ Հայաստանը անկախությունը կարող է կորցնել ոչ այնքան Ադրբեջանի ու Թուրքիայի, որքան ՌԴ-ի պատճառով․ «Երբեք աշխարհը այսքան մոտ չի եղել մեծ պատերազմի: Այս պահի դրությամբ չի կարելի բացառել երրորդ համաշխարհային պատերազմը: Հայրենական պատերազմից հետո սա առաջին ռուսական մոբիլիզացիան է»:
Փորձագետը չի բացառում, որ ողբալի վիճակում է ոչ միայն ռուսական բանակը, այլ նաև նրա միջուկային զենքը․ «Այս իրավիճակի ճարտարապետը ՌԴ-ն է, ինչպես նա կարող է հակազդել»: