
Սեպտեբերի 24-ին ֆուտբվոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզիոնի 5-րդ տուրում Երևանում կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ։ Երեք օր անց, Խոակին Կապառոսի գլխավորած թիմը մրցաշարի վերջին հանդիպումը կանկացնի, Դուբլինում հյուրընկալվելով Իռլանդիային։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը Իռլանդիային այս տարվա հունիսին Երևանում հաղթել էր 1։0 հաշվով, իսկ Ուկրաինայի զիջել՝ 3։0 հաշվով։ Այս պահին Հայաստանի հավաքականը վեջինն է խմբում սակայն տեսական հնարավորություններ է պահպանում նույնիսկ առաջին հորիզոնականը գրավելու։ Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու մրցակիցներն են Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։ Չնայած այս տարվա մարտին Նորվեգիայից կրած 9։0 հաշվով խայտառակ պարտության Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակը, 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելն է։ Համենայն դեպս այս մասին ՀՖՖ-ի ղեկավարությունը հայտարարել էր սկանդինավյան հավաքականի դեմ մրցավեճից հետո։ Նշենք նաև, որ այս տարվա նոյեմբերին ավարտվում է ՀՖՖ-ի պայմանագիրը Խոակին Կապառոսի հետ։ Վերջին օրերին շատ է խոսվում իսպանացի մասնագետի հնարավոր հեռանալու մասին, բայց․․․։
Ի՞նչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն։ Ակնհայտ է, որ առաջիկա երկու հանդիպումները վճռորոշ են լինելու Կապառոսի համար։ Հիշեցնենք, որ արդեն 2023 թվականի մարտին Հայաստանը պայքարը կսկսի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Իրականում ի՞նչ ներուժ ունի մեր ազգային թիմը և իրատեսական է արդյոք Եվրոյի ուղեգրի համար պայքարելը։ Անցյալ տարի Հայաստանի հավաքականի ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլում դժգոհության ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընտրական J ենթախմբում 10 խաղում վաստակելով 12 միավոր զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Բոլորս էինք սպասում, որ Հայաստանի հավաքականը կկարողանա նվաճել գոնե աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր, բայց․․․։Եթե այս արդյունքը համեմատենք մեր հավաքականի նախորդ ընտրական փուլերում գրանցած արդյունքների հետ, ապա այն պետք է գնահատենք բավարար։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեր հավաքականը ավարտել էր ընդամենը 2 միավորով։Եվ ընդհանրապես Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում ընդամենը չորս անգամ է հաջողվել խմբային մրցաշարում վաստակել 10 և ավելի միավոր։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեզ հաջողվել էր վաստակել 10 միավոր։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի գլխավորությամբ մերոնք վաստակել էին 13 միավոր։Լավագույն արդյունքը Հայաստանի ազգային թիմը գրանվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակելով 17 միավոր։ Ստացվում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը ցույց տվեց իր պատմության 3-րդ լավագույն արդյունքը։ Այն բավական բարձր է նաև տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով։ Եվ այսպես, հարևան Վրաստանը, որն ընդգրկված էր B խմբում 8 խաղում վաստակելով 7 միավոր մրցաշարն ավարտվեց նախավերջին՝ 4-դր հորիզոնականում։ Ճիշտ է վերջին խաղում վրացիները Թբիլիսում 2։0 հաշվով հաղթեցին Շվեդիային, բայց ընդհանուր առմամբ բավական ուժեղ կազմ ունեցող հավաքականի ելույթը կարելի է գնահատել վատ։ Չմոռանանք, որ մեկ տարի առաջ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում վրացիների հետ ընդգկված էր նույն խմբում։
Չեզոք դաշտում 2։2 խաղալուց հետո մեր հավաքականի Վրաստանին՝ Թբիլիսիում հաղթել էր 2։1 հաշվով։ Ադրբեջանի ազգային թիմը A խմբում 8 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր զբաղեցրել է վերջին՝ 5-րդ հորիզոնականը։ Գրանցված արդյունքը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։ Ամփոփելով ընտրական մրցաշարը կարող ենք ասել, որ Կապառոսի գլխավորած թիմը մեծ առավելություն ունի վրացիների և ադրբեջանցիների նկատմամբ։ Տարածաշրջանում մեր հավաքականը զիջում է թերևս Թուրքիային։Վերջինս G խմբում 10 խաղում վաստակելով 21 միավոր զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն երրորդն էր։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ չնայած ընդհանուր անհաջողության Հայաստանի ազգային հավաքականը տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով գրանցել է բարձր արդյունք։ Այն, որ մենք ունենք պոտենցիալ ակնհայտ է, մնում է թերևս կարողանալ օգտագորխել այն։