Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին որոշ ակտիվացում է նկատվում Իսրայելից Ադրբեջան օդային բեռնափոխադրումներում, որոնցով ենթադրվում է, որ Ադրբեջանը իսրայելական զենք է ստանում։ Խոսքը, մասնավորապես, ադրբեջանական Silk Way West ավիաուղիների Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ չվերթների մասին է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ: