ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ։
ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը խաղաղություն և բարօրություն է մաղթել Հայաստանի բոլոր քաղաքացիներին։
ՀՀ վարչապետին ուղղված ուղերձում Պուտինը գրել է․ «Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի ՝ Անկախության օրվա առթիվ:
Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին ։ Կարևոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են ամենատարբեր ոլորտներում, համակարգում են ջանքերը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում ։
Վստահ եմ, որ երկկողմ կառուցողական կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների արմատական շահերին, իսկ 2020 և 2021 թվականներին կնքված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման համար:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՝ երջանկություն և բարեկեցություն»:
ՀՀ նախագահին ուղղված ուղերձում էլ Պուտինը նշել է․ «Ընդունեք շնորհավորանքներ ազգային տոնի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա ։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին ծանրակշիռ ներդրում ունեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջմղման գործում։
Վստահ եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերին։
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»: