Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի բնակիչները համոզվել են, որ երբեմն գումարները կարող են հենց այնպես փողոցում թափված լինել: Թղթադրամները մայրուղու վրա են հայտնվել՝ թափվելով ինկասացիոն մեքենայից: Վարորդները սկսել են հավաքել դրանք և հեռանալ դեպքի վայրից: Միայն մի վարորդ կին սկսել է հավաքել դրանք և հանձնել ոստիկաններին, որոնք տարել են այն, ինչ մնացել է ասֆալտին:











































