Բաքվի վերջին ագրեսիան անհնար է դարձնում Արցախի խնդրի կարգավորումը Ադրբեջանի կազմում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մասաչուսեթս նահանգի Սթոունհիլ քոլեջի միջազգային հարաբերությունների վաստակավոր պրոֆեսոր /ԱՄՆ,Բոստոն/ Աննա Օհանյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը կրկնում է ՌԴ ստրատեգիան` բռնությունը. սա շատ վտանգավոր է Հարավային Կովկասի համար:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ներգրավվածությանը, ապա Օհանյանը չի կարծում` Թուրքիան ՌԴ նույն սցենարով կհարձակվի Հայաստանի վրա: «Հավանական եմ համարում, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են կրկնել այն, ինչ արեցին Սիրիայում»: