Բաթումի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել Է ավելի քան 11 կիլոգրամ մարիխուանա փոխադրող 37-ամյա օտարերկրացի կնոջ: Այդ մասին, հաղորդվում Է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում: Հետաքննությունը պարզել Է, որ կինը թմրանյութերը բերել Է Հարավային Աֆրիկայից:
Մեղադրյալի ուղեբեռի ստուգման ընթացքում ոստիկանությունը ճամփորդական պայուսակի գաղտնարանում հայտնաբերել Է 11,2 կիլոգրամ մարիխուանա՝ կշռածրարված 11 փաթեթներում: Թմրանյութն առգրավվել Է որպես նյութական ապացույց: Քրեական գործ Է հարուցվել «Խոշոր չափով թմրամիջոցների Վրաստան անօրինական ներկրում», եւ «Հատկապես խոշոր չափով մարիխուանայի անօրինական ձեռքբերում, պահում, տեղափոխում» հոդվածներով: Հանցագործությունը պատժվում Է 15-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ, հաղորդել Է Sputnik-ը: