Բացեիբաց հակահայաստանյան քարոզչություն է ռուսական մեդիատիրույթում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում նենգ ու ստոր քարոզչությամբ են զբաղված․ «Հայաստանը փորձում է դիմադրել կայսերապաշտական դիմադրությանը: Ռուսաստանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցություն է, ոլորտների բաժանում է: Թուրքիայի ու ՌԴ-ի միջև մեծ առևտուր է, հաճախակի էլ իրար հետ դառնում են թշնամի, չկա սեր, կա արժեքների համընկնում»:
Բաբայանը կարծում է, որ Հայաստանում ներքին սպառնալիք կա միշտ․ մեջտեղ է բերվում սխալ թեզ՝ միասնականություն․ «Ես այլ թեզի կողմնակից եմ՝ հավաքականության:Քաղաքականությունը չի ընդունում բարոյական խրատներ: Երբ մենք որոշենք՝ ինչ ենք ուզում, կհասկանանք՝ ում ենք ուզում: Ազնվորեն չենք խոսել հասարակության հետ, խոսել ենք միֆերով: Լուրջ խոսակցություն է պետք հասարակության հետ: Պետք է կարողանանք ճիշտ քաղաքակրթական ընտրություն կատարել»: Բաբայանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հանրային մեծ ալիք կա, ես ասում եմ՝ մի շտապեք: