Ստեղծված իրավիճակը՝ Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռանկյունու շուրջ վերաբերում է ոչ միայն այդ եռանկյունուն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի պահվածքը հարցեր է առաջացնում․ Թուրքիայի առաջխաղացումը Հրվ․ Կովկասում ՌԴ կողմից չի խոչընդոտվելու․ «ԱՄՆ-ն կարող է կանխել Ադրբեջանի հետագա առաջխաղացման փորձերը․ ՀՀ-ն քայլեր ունի կատարելու»: Մելիքյանը կարծում է՝ միջուկային բանակցությունը կլուծի Իրանի և Հայաստանի ճակատագիրը․ «Պատերազմական գործողությունների հավանականությունը մեծ է՝ Իրանի դեմ ուղղված, որը կարող է վերափոխվել Իրանում ներքին խժդժությունների»: