Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափ․ Հայաստանը չպետք է մտածի՝ ինչպես դրան կարձագանքի Թուրքիան

Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ ԱԳՆ տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը: Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձևաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր:

Նշենք, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձևաչափը ստեղծվել է դեռևս ՀՀ  նախկին արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի օրոք։2019 թվականիի սեպտեմբերին նորից ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում տեղի էր ունեցել երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Երեք երկրների արտգործնախարարներն ընդգծել էին, որ այս եռակողմ հանդիպումը առիթ է քննարկելու օրակարգային հարցերի լայն շրջանակ և նախանշել  Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ գործընկերության հետագա շրջանակները: Կողմերը վերահաստատել էին փոխադարձ պատրաստակամությունը՝ երկխոսության և համագործակցության շնորհիվ հասնելու պատմական ամուր կապերով միահյուսված երեք ժողովուրդների ընդհանուր նպատակների և նախաձեռնությունների կյանքի կոչմանը:Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ եռակողմ առաջին գագաթաժողովը պետք է անցկացվեր 2020 թվականի ապրիլին Հայաստանում։

Այս իրադարձություններին հաջորդեց 44 օրյա պատերազմը, որին Թուրքիան անթաքույց  մասնակցություն ուներ՝ Ադրբեջանին օգնելով թե՛ սպառազինության հարցում և թե՛ նաև Սիրիայից այստեղ վարձկան ահաբեկիչներ բերելով։ Հիմա, երբ  Հայաստան-Հունաստան-Կիպրոս հակաթուրքական բնույթ ունեցող ձևաչափին նորից ակտուալություն է տրվում, վտանգ չկա՞, որ Թուրքիան կարող է դրան հակազդեցություն ցույց տալ։ Այժմ, ինչպես հայտնի է, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է մեկնարկել, որի շրջանակներում հայ և թուրք բանագնացները բազմաթիվ հեռախոսազանգեր և մի քանի հանդիպում են ունեցել։ Դրա արդյունքում՝  որոշում է կայացվել հայ-թուրքական սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս չի կարող անընդհատ մտածել, թե որ  երրորդ երկիրը դրան ինչպես կարձագանքի․ «Նախևառաջ ես չեմ կարծում, թե այդ ձևաչափն ունի հակաթուրքական երանգ։ Եվ երկրորդ՝ չնայած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, Թուրքիան մի շարք թուրքալեզու պետությունների հետ համագործակցում է՝ ընդ որում ընդդեմ Հայաստանի ու չի էլ թաքցնում իր հակաթուրքական նկրտումները։ Ի՞նչ է Մոսկվան հերիք չէ, հիմա էլ Անկարային հարցնենք, թե մեր արտգործնախարարն ում հետ հանդիպի, ում հետ՝ ոչ։ Բացի այդ՝ մենք  Հունաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր ունենք, հետևաբար ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,-«Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Չաքրյանի՝ եթե անգամ Անկարան այդ համագործակցությանը հակազդելու փորձեր անի, պետք է ինչպես հարկն է պատասխանենք։

Դիտարկմանը, թե գուցե նշեն, որ իրենք իբրև թե Հայաստանի հետ հարաբերություններն ուզում են բարելավել, իսկ մենք հակաթուրքական  դաշինքների մեջ ենք մտնում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մենք դրա դեմ հազար փաստարկ ունենք։ Ի՞նչ հարաբերությունների բարելավում է, որ մեզ ստիպում են Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքել։ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանագիրը Թուրքիային չի վերաբերում, եղբայրական են, թե ոչ՝ մեր գործը չէ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը երկկողմ է, ոչ թե բազմակողմ։ Մի հատ էլ «Զանգեզուրի միջանցք»-ից են կպել։ Թե ինչ կապ ունի «Զանգեզուրի միջանցքը» հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ, կարծում եմ՝ ոչ մի։ Պետք է գոնե մեկ անգամ պատասխանել։ Լավ, Պուտինին չես կարողանում պատասխանել, գոնե Էրդողանին պատասխանիր։ Կամ երբ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն էր անում հայ ցուցարարների առաջ, այդ անգամ ինչու՞ չդապարտեցիր։ Դու եթե ոչ մի բան չես դատապարտում, դիմացինը դրանից լկտիանում է»։

Թուրքագետը գտնում է, որ ամենավերջին բանը, որ Հայաստանը պետք է անի  իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս՝ Մոսկվայի ու Անկարայի կարծիքը հաշվի առնելն է․ «Մոսկվան թույլ տվեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան այստեղ վարձկան ահաբեկիչներ բերի, մենք ինչու՞ պետք է մտահոգվենք այդ պետությունների կարծիքով։ Չպետք է  երկչոտ քաղաքականություն վարենք։ Անգամ 44-օրյա պատերազմից հետո Պուտինն  անընդհատ մեր գլխին փորձանք է բերում, անընդհատ զոհեր ենք տալիս, ռազմագերիներն էլ դեռ չեն վերադարձվել։ Մեր խնդիրը  Թուրքիան չէ, նույնիսկ Ադրբեջանն էլ չէ, այլ հենց Ռուսաստանը։ Ես չեմ ասում՝ պատերազմ հայտարարենք Մոսկվային, բայց գոնե հակադարձենք, երբ ակնհայտ հակահայկական քայլեր են արվում։ Գոնե մեկ անգամ պետք է դատապարտենք՝ ի լուր աշխարհի»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում