Իրան-Հայաստան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ /Թեհրան/ Հերվիկ Յարիջանյանը:
Նրա խոսքով՝ Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները նոր թափ են ստանում․ «ՀՀ կառավարությունը օժանդակեց, որ իրանական առևտուրը ևս զարգանա Հայաստանում: Պատժամիջոցների ներքո Պարսկաստանի տնտեսությունը այլ ձևով է զարգացել: Օտար երկրներից ապրանքների ներմուծումը Իրան շատ բարդ է: 2-3 ամիս հետո լավ լուրերի դեպքում Հայաստանից տնտեսական սպասումները շատ են: Հայաստանն ու Իրանը միմյանց փոխլրացնելով կարող են զարգացնել առևտրաշրջանառությունը»: