Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Երևանի փաստացի կոչը ԵԱՀԿ-ին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ նախագահող Զբիգնև Ռաուի հետ: Քննարկվել են ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հարցեր, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մանրամասները: «Ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը», ասված է հանդիպման մասին հայկական կողմի տարածած հաղորդագրությունում: Ուշադրության է արժանի հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:

Իհարկե հնարավոր չէ դիտարկել անմիջական փոխկապակցվածություն, առավել ևս, որ Արարատ Միրզոյանն իհարկե կօգտագործեր ՄԱԿ ԳԱ հարթակը հնարավոր երկկողմ հանդիպումների, այդ թվում Լեհաստանի գործըննկերոջ հետ խոսակցության համար, հաշվի առնելով և այն, որ կա հայ-լեհական առանձին հարաբերության հարց և հագեցած օրակարգ: Այդուհանդերձ, Բլինքենի հովանու ներքո եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ նախագահողի հետ հանդիպումն ու ԵԱՀԿ մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը ուշադրության արժանի դետալ է, հատկապես նկատի ունենալով վերջին շրջանում Վաշինգտոնի հաճախակի հայտարարությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի աշխատանքի վերաբերյալ: ԱՄՆ հայտարարում է, որ պատրաստ է շարունակել համանախագահի իր հանձնառությունը, թեև հայտարարությունները առայժմ չեն ուղեկցվել կոնկրետ նախաձեռնությամբ, որը ուղղված կլինի եռանախագահության ձևաչափի աշխատանքը վերսկսելու փորձի: Արդյո՞ք ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնե Ռաուն կաշխատի այդ ուղղությամբ, փորձելով վերբեռնել համանախագահության ձևաչափը, ինչի պարագայում ի վերջո առավել հստակ կլինի, թե հատկապես ո՞վ է այդ ձևաչափի աշխատանքի խոչընդոտը, ո՞ր կողմը՝ Արևմուտքը, ինչպես պնդում էր ՌԴ արտգործնախարար Լավրովը, թե՞ Ռուսաստանը՝ ինչպես հնարավոր է շոշափել ԱՄՆ հայտարարությունների տողատակում:

Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա համանախագահությունը ԵԱՀԿ թերևս առանցքային մեխանիզմն են, որ վերաբերում են արցախյան խնդրին, հայ-ադրբեջանական հակամարտությանը և որի ներքո ձևավորվել է բանակցային առնվազն քառորդդարյա հագեցած պատմությունը: Այն իհարկե ոգևորող չի եղել հայկական շահերի տեսանկյունից, սակայն այսօր՝ հետպատերազմյան բարդ իրավիճակում այդ պատմությունն է պարունակում էական տարրեր, որոնք թույլ կտան իրավիճակը վերադարձնել քաղաքական կառավարման դաշտ, ուր արտահայտվում են նաև հայկական կողմի կամ կողմերի շահեր: Եվ դրան է գործնականում խոչընդոտում Ադրբեջանը: Կփորձի՞ ԵԱՀԿ գործող նախագահը առարկայորեն աշխատել ԵԱՀԿ Մեխանիզմների գործարկման ուղղությամբ, թե՞ Լեհաստանի համար էլ այսօր առավել կարևոր ու էական իրողությունները բացառապես Ուկրաինայում են՝ իր սահմաններին շատ ավելի մոտ, ռուս-ուկրաինական պատերազմում, որտեղ Լեհաստանը բավականին անթաքույց կերպով սպասում և հավակնում է նաև իր հնարավոր ձեռքբերումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում