Friday, 19 04 2024
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը

Միրզոյան-Բայրամով. ԱՄՆ քննությունն ու հարցաթերթիկը

Նյու Յորքոււմ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո հայտարարությունները բավականին սուղ են: ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել մինչև սեպտեմբերի վերջ անցկացնել ևս մի հանդիպում, ինչը թերևս նշանակում է, որ Նյու Յորքում կողմերին ներկայացվել է առաջ շարժվելու որոշակի առաջարկ, բովանդակություն, որը ենթադրաբար պետք է ձևավորի քաղաքական գործընթացի գոնե մեկնարկի համար նվազագույն անհրաժեշտ հիմք: Նյու Յորքի հանդիպումից ուրվագծվում է, որ այդ պահի դրությամբ կողմերի մոտեցումները շարունակում են լինել իրարամերժ, ինչը ունի հասկանալի պատճառներ: Ի վիճակի՞ է ԱՄՆ վերացնել այդ պատճառներն այնպիսի դիվանագիտական առաջարկով, որը ոչ միայն ընդունելի կլինի երկուստեք, այլ իր մեջ չի պարունակի ռիսկեր նաև հանրությունների մակարդակում: Ըստ ամենայնի, մինչև սեպտեմբերի վերջ կողմերը կձևավորեն ԱՄՆ առաջարկի վերաբերյալ իրենց մոտեցումը կամ պատասխանը: Սա էլ թերևս թույլ է տալիս ունենալ որոշակի հույս, որ չնայած լարվածության պահպանմանը, այդուհանդերձ կպահպանվի նաև հրադադարը, որ հաստատվել է սեպտեմբերյան մարտերից հետո:

Ամբողջ հարցն այն է, թե ինչ կլինի այն բանից հետո, երբ կողմերը կձևավորեն իրենց մոտեցումը Բլինքենի ենթադրական առաջարկի նկատմամբ, ու այդ մոտեցումը կլինի դարձյալ իրարամերժ, այսինքն չի ձևավորվի առաջ շարժվելու ընդհանուր հիմքը: Իհարկե դա չի նշանակի, որ անմիջապես կարող է հաջորդել նոր բռնկում: Համենայն դեպս, ենթադրվում է, որ ԱՄՆ նախաձեռնությունը այսպես ասած մեկ քայլանի կոմբինացիա չէ և հաշվի է  առնվել, որ առաջին պատասխանը կարող է չլինել գոհացնող, ըստ այդմ առաջանա երկրորդ քայլի անհրաժեշտություն՝ նվազագույնը լարվածության նոր աճ և բռնկում թույլ չտալու համար: Եթե իհարկե բուն նպատակը հենց դա է, այլ ոչ թե արհեստականորեն անհամաձայնություն «վերարտադրելն» ու այդպիսով նոր լարվածության հոգեբանական-քաղաքական հող ստեղծելը: Ըստ այդմ, ԱՄՆ պետք է պատասխանատու լինի այն գործընթացի համար, որ փորձում է մղել առաջ և սեղանին ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացվող առաջարկ է, այլ նաև ԱՄՆ մտադրությունների և կարողությունների այսպես ասած «քննական հարցաթերթիկ», երբ Վաշինգտոնն օրինակ երեք հանրություններին էլ՝ այդ թվում բնականաբար արցախահայությանը, պետք է ցույց տա, որ արդյունավետության և քաղաքական գործընթացի առաջմղման, ինչպես նաև անվտանգության իրավիճակի կառավարման տեսանկյունից որակապես առավել շահեկան միջնորդ է, քան օրինակ Մոսկվան: Եթե Վաշինգտոնն ի վիճակի չէ հանձնել այդ քննությունը, թեկուզ միջանկյալ, ապա թերևս պետք է ունենա հանրություններին, ժողովուրդներին նոր փորձության չտանելու պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում