Wednesday, 04 10 2023
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
Աշխարհի առաջնությանն ընդառաջ․ Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․

Ինչու «Արարատ-73»-ի լեգենդի թոռը մերժեց Հայաստանին

Սեպտեմբերի սկզբին «Արարատ-73»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռը՝ Սամարայի «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկո կրտսերը, հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին գրել էր ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը սեպտեմբերին 24-ին Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի շրջանակներում Երևանում հյուրընկալելու է Ուկրաինային, իսկ 3 օր անց Դուբլինում խաղալու է Իռլանդիայի հետ։ Նշենք, որ Կովալենկոյի մայրը հայ է, հայրը` կիսով չափ հայ, կիսով չափ ռուս, ոստի այս ֆուտբոլիստը առանց որևէ խնդրի կարող էր կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։ Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որում Կովալենկոյի անունը բացակայում էր։

Հայաստանի հավաքականից ստացած հրավերից հետո, Կովալենկոն հրավիրվել էր համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում հայտնված Ռուսաստանի ազգային թիմ։ Ավելի ստույգ հայ ֆուտբոլիստը տեղ էր գտել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի ընդլայնված ցուցակում։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին Բիշքեկում ընկերական հանդիպում է անցկացնելու Ղրղզստանի հետ։Հանդիպում, որը չի լինելու ՖԻՖԱ-ի հովանու ներքո։ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի բոլոր հավաքականներն ու թիմերը զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հավանականությունը մեծ է, որ առնվազն 5 տարի այս պետության հավաքականներին չենք տեսնի միջազգային պաշտոնական մրցաշարերում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Կովալենկոն տեղ է գտել առաջիկա ընկերական հանդիպման վերջնական ցուցակում։ Կարպինի ցուցակում հայտնվելը կարելի է համարել ոչ այնքան տրամաբանական։ Նախ, Կովալենկոն ոչ մի հանդիպում չի անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Օբյեկտիվորեն, նրա խաղային որակները դեռևս չեն համապատասխանում Ռուսաստանի գլխավոր թիմին։ Կովալենկոյի տրանսֆերային արժեքը ընդամենը կես միլիոն եվրո է։ Մինչ դեռ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 140 միլիոն եվրո է։ Ռուսաստանի ազգային թիմում չկա մեկ միլիոն եվրոյից պակաս տրանսֆերային արժեք ունեցող գեթ մեկ ֆուտբոլիստ։ Իսկ ինչու է Կովալենկոն հայտվել Ռուսաստանի ազգային թիմում։ Արդեն նշել էին, որ «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկության համաձայն Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Ալեքասանդր Դյուկովը, որը նաև «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրենն է հրահանգել է ճնշել Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են հայտնվել Հայաստանի ազգային հավաքականում։

Նման հրահանգ տրվել է այն բանից հետո, երբ Սպերցյանը հայտնվելով Հայաստանի ազգային հավաքականում մեծ վերելք ապրեց և այսօր Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից է։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սամարայի «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսապաշտպանը ՀՀ հավաքականի կազմում հանդես գալու համար մտածում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին։ «Հրավերի մասին իմացել եմ համացանցից, ինչպես բոլորը։ Տեսա ընդլայնված ցուցակն ու իմ նկարն այնտեղ։ Բայց այն նախնական է, այնպես որ դեռ հանգիստ եմ դրան վերաբերվում։ Իհարկե, հաճելի է, որ Վալերի Գեորգիևիչը և ազգային թիմի մարզչական շտաբն ինձ վրա ուշադրություն են դարձրել։ Ուրախացնող է, որ «Կռիլյա Սովետովից» միայն ես չեմ այդ ցուցակում։ Բոլոր ջանքերս կգործադրեմ, որ ամրապնդվեմ հավաքականի հիմնական կազմում։Իհարկե, ինձ համար հետաքրքիր է հայտնվել հավաքականում, խաղալ դրա կազմում։ Կարևոր չէ՝ ինչ խաղ է։ Կարծում եմ՝ հավաքներ պարտադիր պետք է լինեն։ Պետք է նայել երիտասարդ խաղացողներին։ Ինձ առաջարկել են Հայաստանի քաղաքացիություն ստանալ ու հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Դիտարկո՞ւմ եմ նաև այդ տարբերակը։ Առանց մեկնաբանությունների»,- հայտարարլ էր Կովալենկոն։

Արձանագրենք, թերևս, որ ընտրելով Ռուսաստանի ազգային հավաքականը՝ Կովալենկոն քար կգցի իր կարիերայի վրա, ինչպես դա արեց մեկ այլ տաղանդավոր հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը։ Վերջինս այսօր զրկված է եվրոպական թոփ-ակումբ տեղափոխվելու հնարավորությունից։ Այո Կովալենկոն այս փուլում մերժեց Հայաստանին, բայց նույնիսկ եթե նա մասնակցի Ղրղզստանի դեմ հանդիպմանը, դա չի խանգարի հետագայում կրելու մեր հավաքականի մարզաշապիկը։ Կրկնում ենք, որ հանդիպումն ընկերական է և ՖԻՖԱ-ի հովանու ներքո չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում