Ռուսական մեդիատիրույթում ոչ հայանպաստ լուսաբանում է, սա մտահոգիչ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց CyberHUB-ի համահիմնադիր Արթուր Պապյանը:
Պապյանը կարծում է, որ մեր ՀՌՀ-ն որևէ կերպ պետք է արձագանքի ռուսական մեդիատիրույթի պահվածքին․ «Ռուսական մեդիատիրույթով հնչում է ապատեղեկատվություն, որը ՀՀ ազգային անվտանգության խնդիր է: Եթե ոչ ԱԳՆ-ն, գոնե ՀՌՀ-ն պետք է արձագանքի ռուսական մեդիատիրույթի ապատեղեկատվությանը: ՌԴ-ում կան հայկական մեդիաօլիգարխներ, որոնք ՀՀ ներսում ներքաղաքական խնդիրներ են լուծում: Խուճապ տարածելու որոշակի ուղղորդվածություն կա, պետք է հասկանալ ում շահերն են սպասարկվում: Ինֆորմացիոն պատերազմի ժամանակ պետք է ճնշել հակառակորդի աղբյուրները, կանխել մեր մոտ խուճապը․ այս առումով ՊՆ գործունեությունը դրական է»: