Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ պարագլուխներից մեկի՝ Վարդան Օսկանյանի մասին

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել փորձող իր շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այլասերած, Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարական կարևոր որոշումները այլ պետության տնօրինությանը հանձնած, Արցախին բանակցային սեղանից դուրս դրած այս դավաճանական դուետի պարագլուխը ներքոբերյալ վերջին հոդվածում խոսում է Հայաստանի բանակցողին փոխելու հրատապ հրամայականի մասին՝ գիտակցված կամ ակամա կրկնելով Հայաստանի սուվերեն տարածքի վրա վերջին հարձակումը արդարացնող Ադրբեջանում չափազանց մեծ տարածում գտած նարատիվը, ըստ որի 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ, որոնց իրագործման պատասխանատվությունն էլ ստանձնել է Ռուսաստանի նախագահը։
Բանավոր պայմանավորվածության անթույլատրելիության մասին խոսում է մեկը, ով ժամանակին՝ 1999թ․ եղել է ՀՀ ԱԳ նախարարը, և որը նույնիսկ տեղյակ չի եղել, որ Հայաստանը Բաքվի հետ բանակցում է տարածքային փոխանակման շուրջ՝ մի տարբերակ, որը բանակցել են իր շեֆը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, առանց այդ մասին տեղեկացնելու Մինսկի խմբի համանախագահներին և նույնիսկ իրենց ԱԳ նախարարներին։
Ըստ այդ բանավոր պայմանավորված պլանի՝ Հայաստանը ստանում էր ամբողջական տիրապետություն Ղարաբաղի վրա, ներառյալ Լաչինի միջանցքը, որի դիմաց Արդբեջանի ամբողջական տիրապետության տակ էր անցնում Հայաստանի ամենահարավային շրջանը` Մեղրին, որը Հայաստանին կապում է Իրանի հետ, և որը պետք է դառնար կապող միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
2016 թ. Խաղաղության միջագային ինստիտուտը հրապարակել է Ֆիլիպ Ռեմլերի «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012 թթ.» (Chained to the Caucasus: Peacemaking in Karabakh 1987-2012) աշխատությունը: Ֆիլիպ Ռեմլերը պաշտոնաթող ամերիկյան դիվանագետ է, որը Պետդեպարտամենտում երկարատև աշխատանքի տարիներին դիվանագիտական ծառայության է եղել ԵԱՀԿ-ում, Մոսկվայում, Անկարայում, Բաքվում, Գրոզնիում, Թբիլիսիում, Քիշնևում և այլ մայրաքաղաքներում ու տարածաշրջաններում: Ռեմլերը նաև գործուն մասնակցություն է ունեցել Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ դիվանագիտական գործունեության մեջ:
Գրքում Ռեմլերը ներկայացնում է ղարաբաղյան կարգավորման պատմությունը, առանցքային պահերը եւ այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք հաճախ մնացել են հանրության տեսադաշտից դուրս: Ահա թե ինչ է նա գրում Քոչարյան-հայր Ալիեւ հանդիպոմների մասին․
«․․․Երկրորդ անգամ նրանք հանդիպեցին 1999 թ. ապրիլի 26-ին, Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի 50–ամյակի միջոցառումների շրջանակում: Բացի այն, որ երկու պետություններից և ոչ մեկը մտադրություն չուներ ՆԱՏՕ-ին անդամակցելու, անհարմար էր նաև հանդիպման օրը: Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Դրան գումարած, Ալիևի առաղջական վիճակը բարվոք չէր, և նա Վաշինգտոնից մեկնելու էր Քլիվլենդ` սրտի վիրահատության, ինչը և տեղի ունեցավ երեք օր անց:
Այդուհանդերձ, այդ հանդիպումը խթան դարձավ առաջիկա մյուս դեմ առ դեմ հանդիպումների: Առաջին երկուսը տեղի ունեցան Ժնևում, մեկը` հուլիսին, որը չէր հրապարակայնացվել, և հանրությունը դրա մասին տեղեկացավ միայն այն բանից հետո, երբ Ալիևը դրա մասին բարձրաձայնեց օգոստոսի 22-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպման ավարտին արած հայտարարության մեջ: Երրորդ հանդիպումը կայացավ սեպտեմբերի 10-ին Յալթայում տեղի ունեցած Սևծովյան համագործակցության երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Իսկ չորրորդ հանդիպումը կայացավ հոկտեմբերի 11-ին Սադարակ գյուղում, որտեղ հատվում են Հայաստանի, Թուրքիայի և անկլավային Նախիջևանի սահմանները:
Հարկ է նշել այն հանգամանքը, որ բանակցությունները շատ ինտենսիվ էին: Բացի նրանից, որ Քոչարյանն ու Ալիևը գաղտնի էին պահել բանակցությունների բովանդակությունը համանախագահող երկրներից, նրանք նաև դա թաքցրել էին իրենց ԱԳ նախարարներից, որոնք շարունակում էին հանդիպել և քննարկել (ապարդյուն) Մինսկի խմբի առաջարկները. Քոչարյանն ու Ալիևն արդյունքում մշակեցին բոլորովին նոր լուծում, որն ամբողջությամբ տարբեր էր ԵԱՀԿ նախկինում մշակած բոլոր առաջարկներից: Լուրջ փոխզիջումներ՝ հիմնված լայն տարածքային փոխանակման վրա. Հայաստանը ստանում էր ամբողջական տիրապետություն Ղարաբաղի վրա, ներառյալ Լաչինի միջանցքը, որի դիմաց Արդբեջանի ամբողջական տիրապետության տակ էր անցնում Հայաստանի ամենահարավային շրջանը` Մեղրին, որը Հայաստանին կապում է Իրանի հետ, և որը պետք է դառնար կապող միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
Սադարակում կայացած չորրորդ հանդիպումից հետո Ալիևն ու Քոչարյանը նախաձեռնեցին ասուլիս, որտեղ երկուսն էլ ակնարկեցին, որ բավականին մոտ են լուծմանը: …
․․․Ղեկավարների միջև համաձայնություններ ձեռք բերելու ռուսական և հետսովետական ավանդույթներին համահունչ` Քոչարյան-Ալիև համաձայնությունը բանավոր էր և պարունակում էր նվազագույն մանրամասնություններ: ․․Ալիևն իր մոտ հրավիրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սթենլի Էսկուդերոյին և բացահայտեց իր ու Քոչարյանի համատեղ մշակած ծրագիրը: Սա նորություն էր Միացյալ Նահանգների համար, որի համանախագահը մյուս համանախագահների հետ միասին մի քանի օր առաջ` հոկտեմբերի 7-ին, հանդիպել էր ԵԱՀԿ նորվեգացի նախագահողին Օսլոյում, և որտեղ ոչ մի պատվիրակություն տեղյակ չէր եղել նման ծրագրի առկայության մասին: Ալիևը խնդրեց դեսպանին Մինսկի խմբի անունից այդ բանավոր համաձայնության հիման վրա պատրաստել գրավոր նախագիծ, որն ավարտուն տեսքի կբերեն ինքը և Քոչարյանը: Նա խնդրեց, որ դա արվի անհապաղ: Պարզ չէր, թե Քոչարյանը կամ Ալիևը ինչ էին տեղեկացրել ռուսներին այս ծրագրի մասին, բայց հավանական է՝ նրանք գիտեին, որ ինչ-որ բան ձեռնարկվում է: Շնորհիվ սադարակյան ասուլիսի՝ դրա մասին արդեն գլխի էին ընկնում նաև երկու երկրների ժողովուրդները:
… Չնայած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ և Մինսկի խմբի համանախագահող Սթրոբ Թելբոթը դիտարկում էր Մինսկի գործընթացը` որպես հնարավորություն համագործակցելու Ռուսաստանի հետ, ամերիկյան կողմը, խախտելով նախադեպը, տեղյակ չպահեց համանախագահողներին: Գործելով միակողմանիորեն, ամերիկյան կողմը շտապ սկսեց գրավոր փաստաթղթի պատրաստումը: Սա դեռ չավարտած` Թելբոթը և ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն մեկնեցին Բաքու (հոկտեմբերի 26-ին) և Երևան (հոկտեմբերի 27-ին)` փորձելով վերամշակել Քոչարյան-Ալիև համաձայնությունը: Այդուհանդերձ, Թելբոթը ստիպված էր արագ մեկնել Թբիլիսի հոկտեմբերի 27-ին` զբաղվելու մեկ այլ ճգնաժամով: Մեկնելով Երևանից` ամերիկացիները համոզված էին, որ հակամարտության կարգավորումը վերջապես շատ մոտ է:
Մինչ Թալբոթի ինքնաթիռը դեռ օդում էր, Սադարակի հանդիպումից 16 օր անց, Նաիրի Հունանյան անունով մեկը` չորս ուղեկցողների հետ միասին զինված ներխուժեց Հայաստանի խորհրդարան և սպանեց 8 պաշտոնյայի, նրանց թվում` վարչապետ Վազգեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին»:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի սուվերեն տարածքը Արցախյան հակամարտության կարգավորման օրակարգ բերած ոհմակի, դավաճանների խմբի պարագլուխներից մեկի՝ Վարդան Օսկանյանի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում