Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Պետք է պատրաստ լինենք ռուսաստանաբնակ մեր հայրենակցների ավելի մեծ հոսքին. Զարեհ Սինանյան

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողության սկզբից ի վեր դեպի Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքին զուգահեռ շատ ավելի պատրաստ պետք է լինել ռուսաստանաբանակ մեր հայրենակիցների ավելի մեծ հոսքին, մի բան, որին դեռ ականատես չենք եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ այս շրջանում Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող հայերի թիվը շատ ավելի մեծ է՝ համեմատած անցյալ տարիների:

«Ընդհանուր առմամբ 2019-2022 թվականների ընթացքում մեր գրասենյակին հայրենիք վերադառնալու հարցերով դիմել, այցելել, զանգել են ավելի քան 11000 հայրենակիցներ, որոնցից 5000-ը՝ ընթացիկ տարվա 6 ամիսներին: Մեր կողմից բոլոր հարցերին տրամադրվել են պատասխաններ, հատուկ խորհրդատվություններ, կազմակերպչական, սոցիալական, առողջապահական աջակցություն: Հարցումները հիմնականում վերաբերվել են ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ձեռք բերելուն, գրանցման (7000), կրթական (600), առողջապահական (600), աշխատանքի տեղափոխման (1000), սոցաջակցության (1000), գույքի տեղափոխության (500) և այլ հարցերին: Դիմումների գերակշիռ մասը ստացվել է Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից, ԵՄ երկրներից և ԱՄՆ-ից»,-ասաց Սինանյանը:

Նա ընդգծեց, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր դեպի Հայաստան մեծ թվով հոսքը կառավարելի դարձնելու համար հանձնակատարի գրասենյակի և կառավարության ջանքերով ստեղծվել են աշխատանքային խմբեր առավելագույն դրական արդյունք ապահովելու համար:

Ըստ նրա՝ հիմնական հոսքը, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունից է, և ժամանողներից շատերն էլ բարձր կարողություններ ունեցող մասնագետներ են: Այդ իմաստով, իհարկե, նրանք մեծ դեր են խաղում, որ մարդիկ ճիշտ վայրում հայտնվեն, և իրենց խնդիրները արագ լուծումներ ստանան:

«Հայաստան վերադարձած 334 ուկրաինահայ ընտանիք դիմել է աջակցության փաթեթի համար, որը մեր գրասենյակն իրականացնում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ համագործակցությամբ: Նշեմ, որ մեր գրասենյակի գործունեության 3 տարիների ընթացքում առողջապահական հարցերով մեզ դիմել են 600 հայրենադարձներ: Նրանք մեծամասամբ եղել են Սիրիայից, Լիբանանից և Ուկրաինայից: Բոլոր դիմողներին մատուցվել են առողջապահական ծառայություններ, այդ թվում՝ բարդ վիրահատական միջամտություններ և համապատասխան բուժօգնություն»,-ասաց նա:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը նշեց, որ իրենց այս հարցում մեծապես աջակցել են ՀՀ առողջապահության նախարարությունը, Իզմիրլյան բժշկական կենտրոնը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը:

Անդրադառնալով հայրենադարձներին արագ ադապտացնելու հարցին՝ Սինանյանն ընդգծեց, որ հայրենադարձ 600 երեխաների օգնել են գտնել համապատասխան դպրոց և մանկապարտեզ Երևանում և մարզերում: 25-ից ավելի լիբանանահայ երեխաներ անվճար հիմունքներով այցելել են մասնավոր մանկապարտեզներ: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, Հայ բարեգործական ընդհանուր միության և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի համագործակցությամբ 74 սիրիահայ ուսանողներ ստացել են ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Աջակցել են նաև փաստաթղթերը պատրաստելու և ինտեգրման փուլը հեշտությամբ անցնելու հարցում:

«Մեր հայրենադարձների կյանքին վերաբերվող գրեթե բոլոր հարցերով մենք զբաղվում ենք, որպեսզի նրանք ոչ մի բանի կարիք չունենան: Մենք 7000-ից ավելի խորհրդատվություն ենք տրամադրել ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալ ցանկացող մեր հայրենակիցներին: Օգնել ենք հավաքել, պատրաստել և ամբողջացնել իրենց փաստաթղթերը ու հնարավորինս հեշտ անցնել գործընթացով: Այս հարցերով մեզ դիմել են 20-ից ավելի երկրներից:

Ի դեպ, 2019-2021 թվականներին ՀՀ քաղաքացիություն է ստացել 27 հազար, մշտական կամ հատուկ կացություն՝ շուրջ 5000 օտարերկրյա քաղաքացի»,-ասաց նա:

Սինանյանը ուրախությամբ նշեց, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շենքի դիզայնը պատրաստ է, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները հենց Երևանի կենտրոնում:

Կառույցը կծառայի որպես համապարփակ ռեսուրս կենտրոն հայրենադարձության բոլոր կարիքների համար և սերտորեն կաշխատի իրենց գործընկերների հետ, ինչպիսին է «Repat Armenia» հիմնադրամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում