Այն, ինչ տեղի է ունենում սահմանին` Թուրքիայի ծրագրերի մասն է կազմում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետի խոսքով` Թուրքիան հասել է իր արտաքին քաղաքականության այնպիսի մակարդակի, որ կարող է ինքնուրույն խաղ խաղալ. «Թուրքիայի վերջնական նպատակը Հրվ. Կովկասը դարձնել իր ազդեցության գոտի` Ադրբեջանին օգտագործելով և ՌԴ հետ համաձայնությամբ: Ռուսաստանն այլևս չի կարողանում Հարավային Կովկասը պահել, ստիպված զիջում է Թուրքիային»: