Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Երևանում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին․ Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին` պատմելով Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության և Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգության աջակցելու` Երևանում հղած իր հզոր ուղերձի մասին։ Այս մասին հաղորդում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունը։ «Տեղեկացված և ոգեշնչված մեզ ցույց տրված ընդունելությունից` մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն` հպարտ և պատրաստ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ, խաղաղ կովկասյան տարածաշրջանին», – նշել է Նենսի Փելոսին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակն ընդգծել է, որ կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։ «Մեր կոնգրեսական պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է դեմոկրատիայի (ժողովրդավարության) և ավտոկրատիայի (անձնիշխանության) միջև պայքարում: Մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումների ընթացքում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին, մասնավորապես` Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո», – նշել է Փելոսին։

Նա պատմել է, որ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնի, Աննա Էշուի և Ջեքի Սփիերի հետ իրենց այցը սկսվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով։ «Այնտեղ մենք աղոթեցինք Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Կոնգրեսը հանձնառու է երաշխավորելու, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չի մոռացվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրինագիծ, որին նախագահ Բայդենը արձագանքեց անցյալ տարի իր պաշտոնական ճանաչմամբ: Մեծ պատիվ էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան «Հենրի Մորգենթաու» մեդալով, որը ես ընդունեցի Կոնգրեսի անունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման բարձրացման մեր աշխատանքի համար»,-նշել է Փելոսին։

Անդրադառնալով Հայաստանում ունեցած բարձր մակարդակի հանդիպումներին` խոսնակը նշել է, որ կոնգրեսական պատվիրակության համար պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ «Այս հանդիպումները հնարավորություն ընձեռեցին մտքեր փոխանակելու Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղմանն ուղղված քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ», – նշել է նա։

Նշվում է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ անցկացված կլոր սեղանի մասին, որի ընթացքում Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, ինչպես Նենսի Փելոսին է ձևակերպել, արտահայտել են իրենց ժողովրդի մտահոգություններն ու կարիքները այս դժվարին պահին և իրենց լույսն են սփռել Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար մղվող պայքարի վրա: «Ինձ համար պատիվ էր դիմել այդ առաջնորդներին՝ ելույթ ունենալով Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, որը հայկական մշակույթի գոհարն է, որտեղ ես հստակ ուղերձ հղեցի Հայաստանին Ամերիկայի հանձնառության մասին», – ասել է նա։

Փելոսիի խոսքով` ավելի ուշ իրենք հանդիպել են նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ։ «Թեև ներքին քաղաքականության հետ կապված տարաձայնություններ կան, այդ առաջնորդների միջև հստակ համաձայնություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան», – հավելել է խոսնակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում