Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Կարելի է ակնկալել, որ Իրանի Մեջլիսը օրինագիծ կամ բանաձև կընդունի այդ հարցի վերաբերյալ՝ նշելով, որ սահմանները չպետք է փոխվեն

Իրանի խորհրդարանում սեպտեմբերի 21-ին արտահերթ նիստ է հրավիրվել՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Այս առնչությամբ, Իրանի մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նոր է վերադարձել Հայաստանից և դեռ հստակ տեղեկություն չունի՝ այդ քննարկումը տեղի է ունենալու Մեջլիսի պատկան հանձնաժողովո՞ւմ, թե՞ երկրի խորհրդարանի դռնփակ նիստում:

Իր հերթին իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Իրանի շուրջ 300 պատգամավոր ունեցող խորհրդարանը երկու հայ պատգամավորներն այդքան կշիռ չունեն, որ կարողանան արտահերթ խորհրդարանական նման նիստ հրավիրել. «Բացի այդ, Իրանում արտահերթ նիստ հազվադեպ է լինում: Իրականում, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Իրանը զգում է, որ իր ազգային անվտանգության շահերը կարող են ոտնահարվել, և դա է պատճառը, որ նման նիստ են հրավիրում: Մեր քայլն այն է, որ մենք Իրանի հետ սերտ համագործակցենք, շատ հարցերում հենց Իրանին դիմենք, ոչ թե Ռուսաստանին կամ Արևմուտքին, որովհետև բոլորն էլ այս կամ այն քայլն անելիս իրենց շահերն են նկատի ունենում, իսկ Իրանի դեպքում նրանց և մեր շահերը կոնկրետ դեպքում նույնական են անվտանգության առումով: Խորհրդարանում էլ շատ պատգամավորներ կան, որ պաշտպանում են իրենց ազգային շահերը: Գուցե կլինեն այլ տեսակետ արտահայտողները, գուցե նաև բանաձևով կհաստատեն իրենց դիրքորոշումը: Իրանի խորհրդարանը կարևորելու է միջազգային սահմանների չփոփոխվելու անհրաժեշտությունը, դրա պետական նշանակությունը»,ասաց իրանագետը:

Նա հիշեցրեց, որ այս հարցում Իրանի տեսակետը ներկայացրել է թե երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդը, թե բազմիցս հայտարարել են երկրի նախագահն ու ԱԳ նախարարը: Էրդողանը հայտարարել է, որ միջանցքի հարցը նույնիսկ Շանհայի համագործակցության կազմակերպության համար է կենսական, դրա կարևորությունը հասցրեց մինչև 7-րդ երկինք: Ի պատասխան Իրանի նախագահը ՇՀԿ-ում ասաց՝ ոչ, չի կարելի սահմանները փոփոխել: Դրան հաջորդեց Էրդողան-Ռայիսի հանդիպումը այդ գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ Ռայիսին դարձյալ կրկնել է Իրանի տեսակետը: Այնպես որ կարելի է ակնկալել, որ Իրանի խորհրդարանը օրինագիծ կամ բանաձև կընդունի այդ հարցի վերաբերյալ»,-ասաց Բեգիջանյանը:

Հարցին, թե արդյոք Իրանը ևս շատ հասցեական հայտարարություններ կան և ագրեսոր կկոչի Ադրբեջանին, իրանագետը պատասխանեց. «Կարող է Ադրբեջանի հասցեին չասեն ագրեսոր, ինչպես Փելոսին ասաց, որովհետև իրենք ավելի շատ գործնական են, կարող է չցանկանան վնասել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները, բայց շեշտել, որ սահմանների փոփոխությունն անընդունելի է Իրանի համար, հետևաբար, նա քայլեր կձեռնարկի»:

Ինչ վերաբերում է Նենսի Փելոսիի Երևան կատարած  այցի վերաբերյալ իրանյան արձագանքներին, Բեգիջանյանն ասաց. «Տպավորությունն այն է, որ այդ այցը ի պաշտպանություն Հայաստանի է և որևէ բացասական բան չկար իրանական մամուլում: Ներկայացվել են Հայաստանի պաշտոնյաների տեսակետները: Եթե նախկինում հղումներ չէին անում հայկական լրատվամիջոցներին, այս անգամ թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական լրատվամիջոցները ներկայացնում են հայկական տեսակետները: Կարելի է ասել, որ անկողմնակալ հայացք է Հայաստանի հանդեպ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում