Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստանի կարմիր գիծն ու բաժանարար գծերը աշխարհում

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադառնալով Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին նշել է, որ դրական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղված ցանկացած քայլ, եթե այն իրական է, ոչ միայն խոսքով: Պեսկովը հայտարարել է, թե ժամանակի ընթացքում կերևա Նենսի Փելոսիի այցի գործնական ազդեցությունը; Կրեմլի խոսնակի արձագանքը բազմիմաստ է: Այն հնարավոր է դիտարկել թե զգուշացում կամ սպառնալիք Հայաստանին, թե կարող է վկայել նաև որոշակի տողատակային աշխատանքի մասին, որ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են իրականացնել որպես Մինսկի խմբի համանախագահ: Իհարկե առերևույթ, այդ աշխատանքը թվում է անիրական, քանի որ երկու կողմերը պատերազմում են Ուկրաինայի տարածքում: Սակայն, միջազգային քաղաքականությունը ոչ միայն այն է, ինչ կա հրապարակային հայտարարությունների կամ մեդիայի վրա, այլ նաև կուլիսներ, խորհրդապահական խողովակներ և այլն, ոււ այդ առումով թերևս արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ՄԱԿ ԳԱ շրջանակում կա Բլինքեն-Լավրով հանդիպման հավանականություն, որի մասին պետքարտուղարության անանուն աղբյուրին հղումով հայտնել էր Ամերիկայի ձայնը: Դա կլինի նրանց առաջին վիզուալ հանդիպումը փետրվարի 24-ին սկսված պատերազմից ի վեր: Իսկ նրանց առաջին շփումը՝ հեռախոսով, տեղի ունեցավ հուլիսի 29-ին: Ընդ որում, հարկ է ուշադրություն դարձնել մի դետալի: Այդ հեռախոսազրույցը տեղի ունեցավ հուլիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղարի Բաքու և Երևան կատարած զանգերից հետո, որոնց ընթացքում Բլինքենը խոսել էր խաղաղ կարգավորման մոտեցումների մասին:

Բլինքեն-Լավրով հեռախոազրույցին հաջորդեց սակայն Ադրբեջանի ռազմական սադրանքը Արցախի ուղղությամբ, երբ «հասունացվեց» Լաչինի միջանցքի հարցը՝ նոր երթուղու անցնելու առնչությամբ: Կլինի՞ ներկայումս Բլինքեն-Լավրով վիզուալ հանդիպում, սա կունենա անկասկած էական նշանակություն նաև կովկասյան իրավիճակի վրա: Եթե ԱՄՆ ու Ռուսաստանի արտգործնախարարներին հաջողվի գալ ընդհանուր որևէ հայտարարի կովկասյան ռեգիոնում մրցակցության-դիմակայության կանոնների շուրջ, ապա դա կարող է լինել կայունությանը նպաաստող գործոն: Եթե ոչ, ապա այդ պարագայում թերևս հանդիպման բացակայությունը կլինի ավելի լավ լուր, քան դրա առկայությունը, որովհետև հաջորդիվ կարող է առաջանալ իրավիճակի լարվածության աճի նոր ալիք: Բոլոր դեպքերում, Հայաստանի համար առանցքային խնդիրը այն է, որպեսզի ԱՄՆ հարավկովկասյան քաղաքականության ակտիվության ներկայիս փուլը չվերածվի «ծուղակի», որում Երևանը կհայտնվի ընդդեմ Իրանի և Ռուսաստանի:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ակտիվությունը Երևանի համար կարևոր ռեսուրս և հնարավորություն պետք է դիտվի ռուս-թուրքական «ծուղակի» դեմ մանևրի հարցում: Իրավիճակը իսկապես բարդ է և Հայաստանից պահանջում է դիվանագիտական գերագույն ջանք, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ կառավարել ռիսկերի ու հնարավորությունների այն նուրբ և խիստ բարակ հարաբերակցությունը, որ կա ներկայումս թե աշխարհի, թե ռեգիոնի իմաստով: Հայաստանին ներկայումս շատ կարևոր է չհայտնվել որևէ «բաժանարար գծի» դերում, իր կարմկիր գծերը պահպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում