Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Հայաստանի համար պայքարն այլևս աշխարհաքաղաքական տիրույթում է

Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի համար պայքարն այլեւս աշխարհաքաղաքական տիրույթում է

ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցը, բացի իր պատմական նշանակությունից, չափազանց կարեւոր նշանակություն ունի հենց այս պահին մեզ համար անվտանգություն ապահւվելու տեսանկյունից: Ակնհայտ է, որ այս այցից հետո Ադրբեջանի կողմից հերթական արկածախնդրությունը չի հանդուրժվելու Վաշինգտոնի կողմից, ինչի մասին են վկայում ամերիկյան գործադիրի` մասնավորապես պետքարտուղարության եւ պենտագոնի անթաքույց ներգրավվածությունը:

Ուշագրավ է, որ նախօրեին` ԵԱՀԿ Մինսկի նախկին համանախագահող, բացահայտ ադրբեջանամետ Մեթյու Բրայզան, Ալջազիրային Ստամբուլից տված հարցազրույցում հայտարարել էր, թե Փելոսիի երեւանյան հայտարարությունները ընդամենը քաղակական գործչի անձնական կարծիք է եւ` «ներքաղաքական օրակարգ են սպասարկում»: Ուշագրավ է, որ թուրք-ադրբեջանական լսարանին կերակրող Բրայզայից զատ, Փելոսիի այցն ու հայտարարությունները թերարժեւորելու փորձեր են անում նաեւ Բաքուն եւ Մոսկվան:

Այսպես, Ադրբեջանը ոչ կառուցողական է որակում Կոնգրեսի խոսնակի ուղիղ ձեւակերպումներն առ այն, որ հենց Ադրբեջանն է մահացու հարձակում իրականացրել Հայաստանի դեմ: Իրենց հերթին մերձկրեմլյան մամուլի միջոցները ջանք չեն խնայում ձեռառնոցու վերածելու ամերիկացի բարձրաստիճան օրենսդիրի այցը, իսկ որոշ դեպքելու ուղղակի սպառնում Հայաստանին նշելով, թե` «хотите уйти, все очень просто, отключим газ»: Պուտինյան պրոպագանդիստներն իհարկե շատ ավելի լայն զինանոց ունեն Հայաստանի դեմ, սակայն թերեւս որոշակի զգուշավորությամբ են մոտենում խնդրին, հաշվի առնելով իրենց իսկ երկիրը անդունդի եզրին հասցրած ղեկավարի վիճակը:

Այնպես չէ, թե Նենսի Փելոսիի այցը, Բլինքենի անդադար զանգերը, Պենտագոնի ներգրավվածությունն ու Սպիտակ տան ուղղակի աջակցությունը Երեւանին անկասկած ապահովելու է մեր անվտանգությունը: Փաստ է, սակայն, որ Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը Հայաստանին աջակցելու հարցում հանդես է գալիս միացյալ ճակատով. այսինքն եւ՛ գործադիրը, եւ՛ օրենսդիրը եւ ուժային մարմինները (բոլորովին վերջերս ԿՀՎ ղեկավարի այցը Երեւան) համատեղ են գործում, ըստ էության հետքայլի տեղ չթողնելով: Ասել կուզէ. եթե Ալիեւը, լինի դա ռուս-թուրքական ճնշման տակ, թե իր որոշմամբ, կրկին որոշի հարձակվել Հայաստանի վրա, դա նրան չի ներվելու:

Նենսի Փելոսիի այցը անկասկած առավելապես նյարդայնացրել է Մոսկվային, հատկապես հաշվի առնելով Կոնգրեսի խոսնակի` հայաստանյան ժողովրդավարությանն աջակցելու եւ Ուկրաինայի հետ համեմատելու մասին հայտարարությունները: Այս առումով Փելոսին Հայաստանը դրել է ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթությունում, ինչը նշանակում է, որ հետայսու մեր դեմ ագրեսիայի պարագայում պատասխանատվություն է կրելու Վաշինգտոնը: Այլ կերպ ասած, Հայաստանի համար պայքարն այլեւս աշխարհաքաղաքական տիրույթում է
Փելոսիի այցն արժեզրկելուն լծված պրոպագանդիստները հենց այս մասին են խոսում Մոսկվայում, նաեւ օրինակ բերելով Թայվանը, որտեղ ամիսուկես առաջ այցելել էր խոսնակը: Այո՛, Թայվանի պարագայում իրավիճակը եւս գերլարված է, ինչի վերաբերյալ հենց այսօր Ջո Բայդենը հայտարարել է, թե Չինաստանի կողմից հնարավոր ագրեսիայի պարագայում ԱՄՆ-ն զորք կմտցնի Թայվան:

Այս ամենում ո՞րն է մեր անելիքը: Որպես առաջին քայլ պետք է սպասել ՀԱՊԿ-ի մոնիտորինգային խմբի այցի արդյունքների հրապարակմանը եւ նրանց կողմից անելիքների հստակեցմանը: Հնարավոր հերթական ջայլամային աճպարարության պարագայում, պաշտոնական Երեւանը պետք կարեւորագույն որոշումներ կայացնի` այդ կառույցում իր մասնակցությունը սառեցնելուց, մինչեւ դրանից դուրս գալու գործընթաց հարուցելը:

Զարգացումները չափազանց արագ են ընթանում, մեզ պետք է ծայրահեղ կշռադատված, մտածված, բայց նաեւ կոնկրետ գործել: Պատմական այս պահը ճշգրիտ չգնահատելու պարագայում` հնարավոր աղետը կարող է իրավամբ անդառնալի լինել մեր պետության ու ժողովրդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում