Մեր ակնկալիքն է, որ գերտերությունների ճնշմամբ ադրբեջանական զորքերը հետ քաշվեն ելման դիրքեր և իրավիճակի կրկնման բացառում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Պատգամավորը հույս ունի՝ ԱՄՆ շահագրգռվածությունը խնդիրների լուծման առումով կտա արդյունք․ «ՀԱՊԿ-ի արձագանքը ցանկալի արձագանք չէր: ՀԱՊԿ-ից դեռ սպասելիքներ ունենք: Պետք է գործել շատ սառնասիրտ, հաշտվել իրականության հետ ու չնեղանալ: Ինչքան էլ դիմենք տարբեր կառույցներին և ստանանք ոգևորիչ կոչեր, չմոռանանք, որ ինքնիշխան տարածքի գլխավոր երաշխավորը ինքներս ենք: Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, պետք է գտնել տարբերակ՝ նվազագույն կորուստներով դուրս գալ»: