Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թիրախային աջակցություն՝ անհատական օգնականների միջոցով

Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի գործընկերությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել

Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի համագործակցության արդյունքում, հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաների մոտ արձանագրվում է դրական տեղաշարժ.  բարելավվում է նրանց և ընտանիքների կյանքի որակը, թեթևանում է խնամող ծնողի հոգսաշատ առօրյան: Որոշ երեխաների մոտ ակնառու է մտավոր ու ֆիզիկական զարգացման դինամիկա, անձնական օգնականի ուղղորդմամբ հնարավոր է դառնում նրանց ինտեգրումը ներառական կրթության ու սոցիալացման գործընթացում: Անհատական օգնականների աջակցության շնորհիվ ընտանիքում կարողանում են նաև լուծել բազմաթիվ հարցեր՝ առողջական, կրթական, աշխատանքային, հասցնում են ժամանակ տրամադրել ընտանիքի մյուս անդամներին և փոքր ինչ հանգստանալ:

2016թ.-ից իրականացվող՝ «Անհատական-օգնականներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագիրը վերջին երկու տարիներին ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև Հայաստանի տարբեր մարզերի շահառուների:

Վանաձորցի տասներկուամյա Հայկը, որի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված), հենաշարժողական խնդիր ունի: Հայկի խնամքը պահանջում է վերականգնողական չընդհատվող բուժում և հմտությունների զարգացման առօրյա աշխատանք: Եթե տարիներ առաջ այդ ծառայությունները հասանելի էին միայն Երևանում, ապա այժմ խնամքի և զարգացման աշխատանքն անհատական օգնականի աջակցությամբ կազմակերպվում է նաև մարզերում: Ծրագիրը շարունակում է պահանջված մնալ ոչ միայն միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների  խնամքի, զարգացման ու սոցիալացման, այլև նրանց ընտանիքներին աջակցության առումով:

Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի գործակցության շրջանակներում, Հայկը նոր ուսումնական տարին առավել հանգիստ և առանց լարվածության է դիմավորել: Վիրահատված մայրն արդեն կազդուրվել է և կարող է օգնել որդուն: Ընտանիքի համար բարդ ժամանակահատվածում, Հայկին օգնել է անհատական

օգնականը՝ երիտասարդ Արգամը: Նա իր աջակցությունը չի սահմանափակել մասնագիտական տիրույթում: Ձևավորված մթնոլորտի շնորհիվ՝ Հայկը ոչ միայն աջակցող մասնագետ, այլև ընկեր է ձեռք բերել:

«Ուրախ եմ, որ անցած ամիսների ընթացքում կարողացանք նաև մարզերում աշխատատեղ ստեղծել: Առաջին անգամ արական սեռի թյութոր-մասնագետ ունեցանք, որը փայլուն կատարեց իր աշխատանքը: Սա հրաշալի նախադեպ է և օրինակ՝ բոլորիս համար: Հաջողված ընթացքի համար կարևոր է եղել  մեր գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի դերը ոչ միայն ծրագրի իրականացման, այլև՝ տեխնիկական աջակցություն դրսևորելու առումով: Մարզերում անհատական աշխատանքային պլանների մշակումը և վերահսկողությունն իրականացվում է օնլայն ձևաչափով` Երևանում գտնվող փորձագետների աջակցությամբ: Դա հնարավորություն է տալիս անգամ հեռավոր բնակավայրերում գտնվելով՝ ներգրավվել մայրաքաղաքում ծավալվող աշխատանքներում և ստանալ մասնագիտական մեծ աջակցություն: Օգտվել ենք ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից. տեսազանգ, կոնֆերանս քննարկումներ և այլն»,- ասել է ՍՈՐՍ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինա Պարազյանը:

Հայկը հմտությունների զարգացմանն ուղղված վարժություններն անցել է իր համար ծրագրի փորձագետների կողմից մշակված անհատական պլանով: Մասնագետն աշխատել է հստակ ցուցումով՝ մանր մոտորիկայի, ինքնուրույնության, սոցիալացման ու ինքնաճանաչողության ուղղությամբ: Երեխան սիրում է շախմատ խաղալ, հետաքրքրաշարժ խաղերով զբաղվել, իսկ առարկաներից նախընտրում է մաթեմատիկան: Տուն-դպրոց-տուն ժամանակացույցից բացի, Հայկը մասնագետի ուղեկցությամբ նաև սպորտային դահլիճ է այցելել:

Թե երևանյան կուրսերից, թե Վանաձորում իրականացվող ծրագրի արդյունավետությունը գնահատում է մայրը՝ Լիլիթ Մխիթարյանը:

«Բավականին մեծ տարբերություն ունենք: Գալիս ենք դրական դինամիկայի: Ե՛վ խոսքի մեջ է զգացվում, և՛ վարքի, և՝ ֆիզիկականի: Արդեն հասել ենք քայլելուն. ինքնուրույն քայլեր է անում: Վերջին տարիներին ակտիվ մասնակցել ենք հիմնադրամի տարբեր ծրագրերին՝ ՍՈՐՍ տնակ զարգացման կենտրոն ենք հաճախել, որտեղ Հայկը զարգացման և վերականգնողական պարապմունքներին է մասնակցել: Իսկ ես աշխատանքային հմտություններ ու գիտելիք եմ ստացել ՍՈՐՍ-ի կարի արտադրամասում: Այս տարի ծրագրում եմ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել: Այս հարցում ևս անգնահատելի է անհատական օգնականի դերը: Նրանք դառնում են ավագ ընկեր մեր երեխաների համար»,-ասել է Լիլիթը:

Հայկն այս տարի ևս ընդգրկվել է ծրագրում, սակայն նրա հետ աշխատելու է այլ անհատական օգնական: Արգամը հրաժեշտ է տվել փոքրիկին, սակայն միայն ծրագրի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում