Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

ՀԱՊԿ գեներալը Փելոսիից հետո. ինչ են ասել Սուրեն Պապիկյանին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։ Ըստ հաղորդագրության, գներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքը: Այլ մանրամասն ներկայացված չէ, բայց ամենից ուշագրավը թերևս կլինի այն, թե ի՞նչ արդյունք է Հայաստանի պաշտպանության նախարարին ներկայացրել ՀԱՊԿ պատվիրակության ղեկավարը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

ՀԱՊԿ պատվիրակության արդյունքը որևէ բանով տարբերվու՞մ է մինչ այս եղած ՀԱՊԿ մոտեցումից, թե կա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված  և սահմանագծված  չլինելու խնդիր: Թե՞ ՀԱՊԿ պատվիրակությունը՝ գեներալ-գնդապետի գլխավորությամբ, եկել է ընդամենը ՀԱՊԿ այդ մոտեցումը «հաստատելու»: Ե՞րբ կլինեն մանրամասներ, թե ինչ արդյունք է ներկայացրել ՀԱՊԿ առաքելության ղեկավարը Հայաստանի նախարարին, որն ի դեպ նախօրեին ընդունել էր Հայաստան այցելած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որն էլ իր հերթին այդ հանդիպումը իր այցի օրակարգ էր ներառել այսպես ասած չնախատեսված տարբերակով, արդեն Երևանում: Թե ինչն էր եղել խոսնակի այդ քայլի շարժառիթը՝ այն զուտ քարոզչական էր, թե ուներ պրակտիկ քաղաքական նշանակություն, սա հարցի մի կողմն է, սակայն հետաքրքիր է, թե ՀԱՊԿ առաքելության ղեկավարի՝ պաշտպանության նախարարություն կատարած այցի հարցում «մոտիվացիոն» ինչ դեր է ունեցել նախօրեին տեղի ունեցած Պապիկյան-Փելոսի հանդիպումը:

Բոլոր դեպքերում, ՀԱՊԿ առաքելությունն այդ կազմակերպության համար որոշակի հնարավորություն է շատ թե քիչ փոխել Հայաստանի հանրության վերաբերմունքը ՀԱՊԿ հանդեպ: Դա իհարկե կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ ռազմա-քաղաքական դաշինք համարվող այդ կազմակերպությունը հստակ գնահատի Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտձնգություն-ագգրեսիան, կոչ անելով Բաքվին հետ քաշել զինուժը ելման դիրքեր և ընդհանրապես չեզոքացնել Հայաստանի սահմանների մոտ եղած կուտակումները: Սա ընդ որում ոչ թե աջակցություն է Հայաստանին, այլ ռազմա-քաղաքական բլոկի պարտավորություն, առաջին հերթին հաջակցություն հենց ինքն իրեն, իր հեղինակությանն ու վարկին, եթե իհարկե ՀԱՊԿ կենտրոնասիական անդամների համար կա այդպիսի խնդիր, և ոչ թե հակառակը՝ օգտագործել Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ վարկաբեկելու և այդ կերպ Ռուսաստանի «կապող թելերից» մեկից ազատվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում