
Պատերազմական իրավիճակում Հայաստանը ևս մեկ կարևոր հաղթանակ տարավ սպորտային հարթակում։ «Մեզ վստահված դիրքը պատվով պահեցինք»,- ֆեյսբուքյան իր էջու,մ գրել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։ Ֆուտզալի աշխարհի առաջնության հիմական ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային թիմը հյրուրընկալվելիս գերլարված պայքարում 4։3 հաշվով առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ։ Հաղթանակն գոլը մերնոք խփեցին խաղավարտից 27 վայրկյան առաջ։ Նախորդ շաբաթ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկը» Երևանում 2։0 հաշվով հաղթել էր Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։ Այս հաղթանակը «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նվիրել էր մեր զինվորներին։ Ինչև, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը այս տարվա ապրլին երեք անընդմեջ հաղթանակ տանելով աշխարհի առաջնության ընտրանի փուլում, C եթնախմբում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։ Բուղարիայում կայացած մրցաշարի վերջին խաղում մեր ֆուտբոլիստները 2։1 հաշվով առավելության էին հասել Կոսովոյի նկատմամբ։ Մինչ այս երկու հավաքականները 6-ական միավորով կիսում էին 1-2-րդ հորիզոնականները։ Խփած և բաց թողած գնդակների անհամեմատ ավելի բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանի հավաքականը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Տանելով երկուական անընդմեջ հաղթանակ Հայաստանը և Կոսովոն երկրորդ տուրից հետո նվաճել էին աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի ուղեգրեր։ Վերջին հանդիպումը պայքար էր առաջին հորիզոնականի համար։ Մեր ազգային թիմի ենթախմբում հաղթող դառնալու համար բավարար էր նույնիսկ ոչ-ոքին, բայց․․․։
Ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ Հայաստանի հավաքականը գրանցել էր պատմական հաջողություն։Ֆուտզալի Հայաստանի հավաքականին երբևէ չէր հաջողվել 100 տոկոսոնոց արդյունքով ընտրական խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 11։0 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել Բուլղարիային։ Ընտրական փուլի 24 հավաքականների պայքարում Հայաստանի հավաքականը ցույց էր տվել լավագույն արդյունքը։ Մասնավորապես, ընտրական 6 ենթախմբում (յունաքանչյուրում 4-ական հավաքականի)բացի Հայաստանից 100 տոկոսանոց արդյունք ցույց էին տվել նաև D ենթախմբում ընդգրկված Լիտվան և F խմբում՝ Մոլդովան։ Խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով սակայն Հայաստանի հավաքականը չուներ հավասարը։ Մասնավորապես մեր խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը +15 է։ Այս հաշվարկում Լիտվան գրանցել էր +7, իսկ Մոլդովան՝ +6 արդյունք։ Համեմատության համար նշենք նաև, որ А խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած Գերմանիայի ազգային հավաքականը երեք խաղում վաստակել էր 7 միավոր։ Հայաստանի ազգային հավաքականը լավագունների շարքում էր նաև ամենքիչ գնդակ բաց թողած հավաքականների հաշվարկում։ Երեք խաղում Հայաստանի հավաքականը սեփական դարպասն էր ընդունել ընդամենը մեկ գնդակ։ Մյուս 23 հավաքականներից նմակ արդյունք էր գրանցել միայն Լիտվայի ազգային թիմը։ Աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո մեր ազգային թիմը առաջադիմել էր համաշխարհային դասակարգման աղյուսակում միանգամից 18 աստիճանով, հանգրվանելով 57-րդ հորիզոնականում։
Նման առաջընթաց չէր հաջողվել գրանցել որևէ հավաքականի։ Վերջին հաղթանակը ապացուցեց, որ մեր ազգային թիմը գտնվում է վերելքի փուլում։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար սակայն երկարատև և ծանր պայքար է սպասվում։ Այժմ հիմնափակն փուլի ուղեգիր նվաճած 36 հավաքականները բաժանվելու են 12 ենթախմբերի, որոնցում 3-ական թիմեր են։ Խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած 12 հավաքականները կնվաճեն աշխարհի առաջնության էլիտ ռաունդի ուղեգրեր։ Անմիջապես էլիտ ռաունդում կհայտնվեն նաև 12-րդ ենթախմբերում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած և լավագույն արդյունք ցույց տված 4 հավաքականները։ Մյուս 8 հավաքականները Էլիտ ռաունդի 4 ուղեգրերը կվիճարկեն փլեյ-օֆֆում։ Հիմնական ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմի հետ միևնույն ենթախմբում է նաև Չեխիան։
Հոկտեմբերի 8-ին մերոնք Երևանում հենց այս հավաքականի հետ են մրցելու։ Պատասխան հանդիպումը կկայան չորս օր անց։ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն Նազարեթյանի գլխավորած հավաքականը կհյուրընկալի 2023 թվականի սկզբին։