Լիտվայում այդ երկրի ռազմական ինքնաթիռը բախվել է ՆԱՏՕ-ի ֆրանսիական կործանիչի հետ: Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յովիտա Բազևիկիուտեն պատմել է, որ ֆրանսիական կործանիչը կարողացել է վայրէջք կատարել, իսկ լիտվացի օդաչուները կարողացել են լքել ինքնաթիռը, մինչ այն կկործանվեր երկրի հյուսիսային մասում:
ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ լիտվացի օդաչուներին դեռ չեն հայտնաբերել: Հայտնի է, որ ֆրանսիական օդուժի մի մասը գտնվում է Լիտվայի Զոկնյայ բազայում, քանի որ ՆԱՏՕ-ն իրականացնում է Լիտվայի օդային տարածքի պաշտպանությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: