Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Պատերազմը Հայաստանի դեմ է. ՀՀ անկախությունը հանգիստ չի տալիս արտաքին և ներքին շատ ուժերի

Այն ինչ սկսվեց 2020-ին, մեզ թվում էր Արցախի դեմ է: Մենք միամտորեն 44-օրյա պատերազմը կոչում էինք ղարաբաղյան՝ կարծելով որ պատերազմում պարտվելով, տարածքներ զիջելով, ռուսական խաղաղապահությունը Արցախում հաստատելով ամեն բան կվերջանա և մենք հանգիստ Հայաստանում կբացենք խաղաղության դարաշրջանը:

Միջանցք, Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություն, ՊԲ կազմալուծում…

Սրանք նորանոր հարձակումների և պատերազմը շարունակելու փոքր պատրվակներ, գուցե նև նրա համար, որպեսզի մենք վերջնականապես հասկանանք, որ ոչ 44-օրյան էր արցախյան պատերազմ, ոչ էլ Հայաստանի դեմ վերջին հարձակումն էր հերթական էսկալացիա կամ ագրեսիա:

Պատերազմը Հայաստանի դեմ է, Հայաստանի անկախության դեմ է, հայ ժողովրդի դեմ է:

Մինչև մենք սա չհասկանանք, մինչև մենք չհաղթահարենք բոլոր վախերը և իրերն իրենց անուններով չկոչենք ուրեմն մենք կրկնակի մեղսակից կդառնանք նրանում, ինչ դեռ սպասում է Հայաստանին:

Ռուսաստանը այլևս չի հանդուրժում իր սահմանների երկայնքով անկախ պետությունների գոյություն և ամենաթույլ պատառը այս պահին կլանելու ժողովրդավարական Հայաստանն է, որը նա իրագործում է՝ դրսից Ադրբեջանի ձեռքով, ներսից Ռոբերտ Քոչարյանի գլխավորած հինգերորդ շարասյան:

Հայաստանը որոշել է գնալ իր անկախությունը պաշտպանելու ճանապարհով: Առաջիկայում, հուսանք, կգտնվեն արտաքին ագրեսիան կառավարելու կայուն գործիքներ: Ոչ պակաս վտանգավոր է ներքին սպառնալիքը, որը ուտիլիզացնելու, կառավարելու ավելի մեծ գործիքակազմ ունի իշխանությունը:

Րոպե առաջ պետք է անցնել գործի:

Խաղաղություն կլինի, պատերազմ չի լինի, եթե մենք հասկանանք, որ խաղաղության թանկ գինը վճարելու համար պետք է օրնիբուն մտածենք պաշտպանական, ենթակառուցվծքների, էներգետիկ, անվտանգային կարիքներ կուտակել:

Հայաստանը, Հայաստանի անկախությունը հանգիստ չի տալիս արտաքին և ներքին շատ ուժերի: Մեզ պարտադրվում է անապագա և անարժանապատիվ վախճան:

Կամ մենք ազգովի կապիտուլացվում ենք և դառնում ենք անհայրենիք ժողովուրդ՝ մեզ դատապարտելով չգոյության, կամ խելքներս գլուխներս ենք հավաքում, ձեռքներս «քշտում» ենք ու օրնիբուն աշխատում ենք հայրենիքի կարողությունները ասիմետրիկ զարգացնելու համար բոլոր հնարավոր ուղիների մասին:

Սա անում ենք Հայաստանի անկախությամբ, ժողովրդավարությամբ, անվտանգությամբ, հզորությամբ շահագրգիռ բոլոր ուժային կենտրոնների հետ, բնական, իրական դաշնակիցների հետ:

Եւ սա անում ենք միշտ՝ պատերազմ լինի, թե խաղաղություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում