Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 18-ին, ժամը 15։20-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասին հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ և մոտ 15 ծառ։