Tuesday, 16 04 2024
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

Պոպկորնի և քաղաքական արդիականության հայաստանյան դիլեման. ազգային անվտանգության հրամայական

Հայաստանում քաղաքական համակարգի արդիականացման և քաղաքական օրգանիզմի առողջացման խնդիրը շարունակում է լինել կենսական, ուղիղ կապված լինելով ազգային անվտանգության հետ: Դրա հերթական վկայությունը Հայաստանում սեպտեմբերի 14–ի երեկոյան իրադարձություններն էին, որոնք որոշակի շարունակություն ունեցան նաև 15-ին, թեև ընդհանուր առմամբ իհարկե դրանք Հայաստանի ներքաղաքական կյանք ասվածի երկարատև և անբովանդակ շղթայի հերթական օղակը կամ մասն են: Հայաստանի քաղաքական արդիականացումը պահանջում է հասարակական-քաղաքական կյանքի վերից վար և վարից վեր հիմնավոր վերափոխում, ըստ էութան՝ կերպարանափոխում: Երբ մենք խոսում ենք որակական, բովանդակային վերափոխման մասին, շատ հաճախ թերևս այդ ամենն ընկալվում է այսպես ասած անվանական մակարդակով: Այսինքն, փոխվում են քաղաքականությամբ զբաղվողների անունները, կուսակցությունների անվանումները, փոխվում են տեղերը և գալիս է բովանդակային խոսակցությունը: Այդ պատկերացումը առավել ևս խթանվում է այսօր, տեղեատվական դարաշրջանում, երբ բավականին առատ է առերևույթ գրավիչ և խորիմաստ թվացող խոսքը, հռետորաբանությունը, շատ են դրանով աչքի ընկնողները: Այն դեպքում, երբ մեծ հաշվով այդ ամենը միայն հրապարակային, փաթեթային մասն է, որովհետև գործնական իմաստով մեդիատիրույթը լցված է խելոք դեմքով արտաբերվող դեկլարացիաներով, որոնց գործնականում աստիճանը եթե զրո չէ, ապա մոտ է զրոյին: Պատճառները շատ են, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, մինչդեռ Հայաստանի հանրության համար քաղաքական վերափոխումների գործնական ներուժը այդ ամենից դառնում է էլ ավելի հրամայական: Այդ իմաստով, վերափոխումների խնդիրը ուղիղ առնչություն ունի նախ «քաղաքական ճարտարապետությանը», այսինքն քաղաքական կառուցվածքներին:

Նոր բովանդակությունը պահանջում է հասարակական-քաղաքական նոր «կոնստրուկցիաներ», որովհետև եղածը ի բնե անբավարար է ներկայիս հրամայականներին սպասարկող գործունեության համար: ԽՍՀՄ փլուզումից հետո հայաստանյան քաղաքական դաշտը ձևավորվել է այսպես ասած դասական կոնստրուկցիաների տրամաբանությամբ, ինչը բնորոշ է եղել առաջադեմ աշխարհհին, զարգացած ժողովրդավարության երկրներին: Գործնականում, այդ ճանապարհով են գնացել հետխորհրդային գրեթե բոլոր երկրները, նաև սոցճամբարի մյուս՝ արևելաեվրոպական երկրները: Ոմանց մոտ դա բերել է նկատելի հաջողության ու առաջընթացի, որոշների մոտ՝ ընդամենը ամբողջատիրության կամ ավտորիտարիզմի ֆասադի: Եղել են նաև պայմանական հաջողություններ, որոնք ժամանակի ընթացքում ավելի մոտեցել են հիբրդի: Այժմ չթվարկենք կոնկրետ օրինակներ, վերադառնանք Հայաստանի օրինակին:

Դասական կոնստրուկցիան չի աշխատել, որովհետև «ոչ դասական» է եղել իրավիճակը, որում այն ենթադրաբար պետք է աշխատեր: Իրավիճակը ոչ դասական է եղել թե հետխորհրդային կովկասյան իրականությամբ պայմանավորված, Ռուսաստանի հետաքրքրություններից բխող քաղաքական գործոնների, թե ռազմա-քաղաքական հակամարտության առկայության, պատերազմի և դրա սոցիալ-հոգեբանական հետևանքի իմաստով: Տարիների ընթացքում, «կոնստրուկցիան» մաշվել է ֆիզիկապես ու բարոյապես, մաշվել է դրա հանդեպ հանրային վստահությունը: Մինչդեռ, հնարավոր չէ քաղաքական վերափոխում և արդիականացում՝ առանց հանրային վստահության հիմքի: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչպե՞ս պետք է ձևավորվի կամ վերականգնվի քաղաքական որևէ նախագծի հանդեպ հասարակական վստահությունը: Դրա մի ճանապարհը ֆինանսա-տնտեսական ռեսուրսն է, մյուս ճանապարհը՝ գործնական աշխատանքային, որը կարող է սկսել «քաղաքական ճարտարապետությունից», այսինքն հանրությանը քաղաքական այնպիսի «կոնստրուկցիա» առաջարկելուց, որը կենթադրի նկատելի ներառականություն, ու նաև հանրային վերահսկողության մեխանիզմ: Ընդ որում մեխանիզմ, որը հանրությունից կպահանջի հնարավորինս քիչ ջանք, քանի որ մարդիկ չեն կարող թողնել իրենց առօրյան և զբաղվել վերահսկողական գործառույթով: Լավագույն տարբերակն իհարկե ֆինանսատնտեսական և «ճարտարապետական» ռեսուրսի համատեղումն է, ինչը որոշակի իմաստով նույնիսկ պարտադիր պայման է՝ ավելի հաստատուն և հուսալի հեռանկարի համար: Առայժմ «վերափոխման» կամ արդիականացման «դիսկուրսում» գերակշտռում է «խոսքի» մեթոդաբանությունը, որի հանդեպ հանրային վերաբերմունքը ավելի շուտ հիշեցնում է կինոթատրոնի հաճախորդի՝ անպայման «պոպկորնի» բաղադրիչով:

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում