Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ճիշտ ուղու վրա ենք, բայց դեռևս ջանքերը բավարար չեն. Էդվարդ Անտինյան

Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի համար, ընդդիմադիրները սեպտեբերի 14-ին հավաք էին կազմակերպել Հանրապետության հրապարակում և Բաղրամյան փողոցում՝ փորձելով կոտրել ԱԺ-ի դարպասները և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նշենք, որ նույն օրը ու դրան հաջորդած օրերին՝ ընդդիմադիր պատգամավորերը խուսափել են ներկայանալ ԱԺ նիստերին, չնայած նրան, որ ՔՊ-ական պատգամավորները, հորդորել են այս օրհասական պահին համախմբվել հայրենիքի գաղափարի շուրջ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Էդվարդ Անտինյանն ասաց, որ երբ պետությունը ներքաշվում է պատերազմի մեջ, ողջ ազգը ոտքի է կանգնում և միասնական դառնում այդ պետության իշխանության շուրջ, քանի որ այդ պահին վտանգված է լինում մեր երկրի պետականությունը:

Ընդդիմության արածը փաստացի ինքնաբուխ հավաք էր, որից որոշ ժամանակ անց հայտնվեցին նրանք, որոնք պետք է կառավարեին դա: Այդ նոր լիդերները, որոնք կարծում էին, որ եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չերևան՝ նրանց կհաջողվի մատուցել այլ որակի ծառայություններ և նրանց շուրջ համախմբել ժողովրդին, տեսան, թե ինչպես նրանց «գահընկեց» արեցին այդ հարթակից, որից հետո հայտնվեցին այն ուժերը, որոնք նրանց իրական նպատակը ցույց տվեցին: «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրականացնում են Ադրբեջանի ծրագիրը և նրանք դա չանել չեն կարող.  այս դրսևորումը, թշնամու վարքագիծ է: Մենք լավ գիտենք, թե մեր կռված տղաները ինչ խնդիրների միջով են անցել և անցնում, որ մինչև հիմա կենաց-մահու կռիվ են տալիս արդեն Հայաստանի սուվերեն տարածքի համար, իսկ ընդդմադիրները հավաք են կազմակերպում և փորձում իշխանությունը վերցնել. սա աբսուրդ է: Եթե նրանք ի սկզբանե ասեին, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, ժողովուրդը կասեր՝ այս ի՞նչ հանցավոր ծրագիր եք ուզում իրականացնել: Ու անգամ այս պարագայում նրանք խոսում են այն մասին, որ 38 ստորագրություն են հավաքել և մնացել է 18-ը: Պետք է հասկանան, որ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար պետք է մեկ երրորդի ստորագրութուն: Այդ 18-ը պետք էր գալու միայն քվեարկության ժամանակ, իսկ իմպիչմենտի ձևաթղթի մեջ պետք է լիներ իրենց նախընտրած վարաչպետի անունը: Նրանք չպետք է հրավիրեին իշխանության 18 թեկնածու, որպեսզի նրանք այդ թղթի տակ ստորոգրեին, քանի որ չնայած այդ ստորագրությանը, նրանք կարող են քվեարկության ժամանակ չպաշտպանել իմպիչմենտը: Չեմ կարծում, որ նրանք այս ամենը չէին հասկանում: Այդ անգրագիտությունը նրա համար էր, որ քողարկեին ու ցույց չտային՝ սեպտեմբերի 14-ի հավաքի հեղինակի՝ Ռոբերտ Քոչարյանի անունը»,- ընդգծեց Անտինյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ հավաքը կրեց խայտառակ ձախողում, որից հետո նման հավաքների իմաստն անգամ չկա, քանի որ այդ ձախողումը բոլոր առումներով էր: Երբ նրանք գոռում են, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս չգանք, Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնենք, տպավորություն է, որ չեն տեսնում, թե ինչ է կատարվում Ռուսաստանում ուկրաինական պատերազմի մասով և այն, որ ՌԴ-ն այստեղ այլևս ի վիճակի չէ դիմակայելու Ադրբեջանին և Թուրքիային, չնայած նրան, որ դա չի էլ ցանկանում, որովհետև նրանցից կախում ունի: Այս ամենը, որն ակնհայտ է, չտեսնել ու նրանց քաղաքական ուժ համարել՝ ցույց է տալիս մեկ բան, որ նրանք պարզապես դրածո են ու այստեղ չի կարող որևէ խոսք գնալ քաղաքական ուժի մասին:

«Քաղաքական այս խժդժությունները չեն կարող մեր պետությանը շեղել այն ծրագրից, որը նա պետք է իրականացնի, որպեսզի մեր պետականությունն այն աստիճան չվտանգվի, որ կորցնենք: Մենք պետք է կարողանանք ստանալ հստակ երաշխիքներ, որ միջազգային գործընկերը կարող են զանգել Ադրբեջանին և Թուրքային ու ասել. «բախտներդ չփորձե՛ք»: Բարեբախտաբար, ԱՄՆ-ից կոշտ ու հասցեական արձագանք տեսանք, այդ թվում նաև՝ ՀՀ իշխանությունները խոստովանեցին, որ ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ եղավ զինադադար, որն էլ վկայեց այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք, սակայն պետք է համարել, որ դեռևս ջանքերը բավարար չեն, եթե բավարար լինեին՝ Ադրբեջանն անգամ չէր համարձակվի հարձակում գործել: Մենք լուրջ անելիք ունենք: Եթե իշխանության ձեռքերը կապված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով՝ գոնե տեսանք, թե ՀԱՊԿ-ի արած հայտարարությունն ինչ խեղակատակություն է, որի արդյունքում տեսանք նաև Ռուսաստանի վերաբերմունքը ու այդ ժամանակ ՀՀ իշխանոթյան ձեռքերը գոնե որոշ չափով ազատվեցին: Արևմտամետ ուժերը ևս լրջագույն անելիք ունեն, որպեսզի համախմբվեն և այդ ձևաչափով ցույց տան այնպիսի ծրագիր, որի արդյունքում ԱՄՆ-ն կտեսնի մեր մեջ գործընկերոջ: Ցավոք, մենք ունենք ընդդիմությունը, որը «ռուսամեռ» է, ոչ թե դաշնակից»,- կարևորեց Էդվարդ Անտինյանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում