Մեր տարածաշրջանում տեղի են ունենում ուժային ազդեցությունների տեկտոնիկ փոփոխություններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է պատրաստվի այդ տեկտոնիկ փոփոխություններին․ «Հայաստանը տեկտոնիկ փոփոխությունններից պետք է դուրս գա նվազագույն կորուստներով: Կսպանե՞ն մեզ, թե՞ կուժեղացնեն՝ կախված է Հայաստանից: Հայաստանը չարիքի դաշնակից է, «լավագույն» վերաբերմունքը խղճահարությունն է: Այսօր փաստացի տեղի է ունենում ՌԴ ոչնչացում․ ռուսական ժառանգության համար կռիվ են սկսել իր հարևանները: Ինքնասպանություն է, որ մենք շարունակենք մնալ ՌԴ դաշնակից: Հայաստանի առաջ ծառացած երկընտրանքն է՝ ՀԱՊԿ կամ զենք, ՀԱՊԿ կամ անկախություն»: