Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերն այն կարծիքին Է, որ 2022 եւ 2023 թվականներին իր երկրին չի սպառնում ռեցեսիա, եւ որ Ֆրանսիայի տնտեսությունը կպահպանի տնտեսական աճը:
«Մենք ունենալու ենք առնվազն 2,5 տոկոս տնտեսական աճ 2022 թվականին»,-նա հայտարարել Է LCI հեռուստաալիքին: Ինչ վերաբերում Է 2023 թվականին, ապա, նրա խոսքով, չնայած մի շարք բացասական արտաքին գործոններին, Ֆրանսիայի տնտեսությունը կանգուն Է սպառումների եւ ներդրումների դրական դինամիկայի շնորհիվ: «Գերմանիայում առկա Է ռեցեսիայի իրական ռիսկ, դժվարին իրադրություն ԱՄՆ-ում, իսկ չինական շուկայում ավելանում են դժվարությունները, որովհետեւ COVID-ի համաճարակը շարունակվում Է:
Այդ ամենը 2023 թվականին ազդեցություն կունենա Ֆրանսիայի վրա»,-ընդունել Է լե Մերը: Այդուհանդերձ, «աճը լինելու Է դրական», հավաստիացրել Է նա՝ թվեր կնշելով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: