Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինի, իրավաբանական բաժնի ավագ օգնական Էլսի Արոյանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանի հետ:
Ինչպես հայտնում են մարզպետարանից, մարզպետը հյուրերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը։