«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով՝ Փելոսիի այցը պատմական է, շատ կարևոր է, թե որքանով է Երևանը անկաշկանդ․ «ԱՄՆ-ն իր խոստման կողքին է:Անվտանգային խնդիրները, որի առաջ կանգնել է Հայաստանը, պատասխանատուն Փելոսին չէ»:
Բաբաջանյանը կարծում է, որ եթե Հայաստանը ամբողջությամբ հոդաբաշխ ձևակերպի մեր ակնկալիքները ԱՄՆ-ից, կլինի արդյունք․ «Մակունցը այս այցի գլխավոր նախաձեռնողն է: Ռեգիոնի մյուս երկրները ամեն ինչ անում էին, որ Փելոսիի այցը դառնար տարածաշրջանային: Փելոսին ինքը հասկանում է, որ այս այցը որքան կարևոր է: Փելոսին Հայաստան է եկել շատ կարևոր ուղերձներով: Ադրբեջանին զսպելու ամենաարդյունավետ միջոցը հայ-ամերիկյան արդյունավետ հարաբերություն կառուցելն է»: