Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Անշարժ հիպոթեք

Բնակարանների ձեռքբերման համար ֆիզիկական անձանց տրվող հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները Հայաստանում շարունակում են տատանվել 13-14 տոկոսի շուրջ:
Կանխավճարը շարունակում է մնալ առնվազն 30 տոկոս, իսկ վարկերը տրվում են մինչեւ 10 տարի ժամկետով, որոշ դեպքերում` նաեւ 15 տարի ժամկետով: Ընդ որում, ինչպես տոկոսադրույքներն են շարունակում գրեթե անշարժ մնալ` տատանվելով 13-14 տոկոսի շուրջ, այնպես էլ հիպոթեքային վարկերի տրամադրման ծավալները գրեթե չեն փոխվում: Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում հիփոթեքային վարկերի ծավալները, երկրորդ եռամսյակի համեմատ, աճել են 2, 1 տոկոսով կամ 1, 7 միլիարդ դրամով` հասնելով 85, 2 միլիարդ դրամի: Այս տարվա երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, հիպոթեքային վարկերի ծավալները կրճատվել էին 1.9 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2009 թվականին Հայաստանում բանկերի կողմից տրամադրված հիպոթեքային վարկերի ծավալը աճել է ընդամենը 0.4 տոկոսով` կազմելով մոտ 84 մլրդ դրամ:
Համեմատության համար նշենք, որ Վրաստանում հիպոթեքային վարկերի տրամադրման ծավալը 2009-ին, նախորդող տարվա համեմատ, աճել է մոտ 38%-ով: Եվ սա բնական է, քանի որ Վրաստանում գնալով բարելավվում են հիպոթեքային վարկեր ձեռք բերելու պայմանները: Այսպես, այսօր արդեն իսկ կարելի է Վրաստանում ձեռք բերել բնակարան` 10-11 տոկոս տոկոսադրույքով, 15-20 տարի մարման ժամկետով: Երկու տարի առաջ այս առումով Վրաստանը մեզանից հետ էր, տոկոսադրույքները 14-15 տոկոս էին, հիպոթեքային վարկի տրամադրման ժամկետը` 10-15 տարի: Հատկանշական է, որ մեր հիպոթեքային շուկան չաշխուժացավ նաեւ ազգային հիպոթեքային հիմնադրամի ստեղծման արդյունքում: Այսպես, միլիարդավոր դոլարների հասնող արտաքին վարկային միջոցները «լցվեցին» հիմնականում շինարարության ոլորտ` կառուցապատողներին վարկավորելու համար, ինչը ենթադրում էր, այսպես կոչված, համախառն առաջարկի խթանում: Սակայն հակաճգնաժամային միջոցառումները նախեւառաջ ենթադրում են համախառն պահանջարկի խթանում: Ահա, որպեսզի վարկատուների աչքին չափազանց անխոհեմ չերեւան, մեր իշխանությունները որոշեցին այդ հիպոթեքային հիմնադրամի ստեղծմամբ իբր խթանել համախառն պահանջարկը: Թե արդյունքն ինչ եղավ կամ որքանով դա խթանեց համախառն պահանջարկը` այսօր արդեն ակնհայտ է. հիպոթեքային վարկերի ծավալը 2009 թվականին, աճելու փոխարեն, նվազեց:
Նմանապես, կարելի է ասել, ձախողվեց «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագիրը: Այն հաստատվել էր այս տարվա հունվարին եւ, ինչպես օրերս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը, մինչեւ այսօր ընդամենը 187 ընտանիքի է վարկ տրամադրվել, որոնց ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 1 մլրդ 541 մլն դրամ: Վարկի վերաֆինանսավորման եւս 33 հարց գտնվում է քննարկման փուլում: Մինչդեռ ծրագրի մեկնարկի ժամանակ կառավարությունը արձանագրել էր, որ հազարավոր երիտասարդ ընտանիքներ պատրաստ են ձեռք բերել հիպոթեքային վարկեր` բնակարաններ գնելու համար: «Վերջին հարցումների արդյունքները վկայում են, որ ամուսնացած երիտասարդների շուրջ 46 տոկոսը պատրաստ է բնակարան ձեռք բերել հիպոթեքային վարկավորման միջոցով, սակայն նրանց մեծ մասը խուսափում է նշված միջոցից` նկատի ունենալով բարձր տոկոսադրույքները եւ վստահության բացակայությունը ներկայումս գործող հիպոթեքային համակարգի նկատմամբ», – նշված է ծրագրի հաստատման վերաբերյալ կառավարության որոշման մեջ: Սակայն արդյունքում ստացվեց այնպես, որ երիտասարդ ընտանիքները պետք է առնվազն 400-500 հազար դրամ ամսական եկամուտ ունենային, իսկ կանխավճարի համար ավելի քան 10 հազար դոլար, որպեսզի կարողանային ձեռք բերել հիպոթեքային վարկ: Իսկ այդպիսի եկամուտ ունեցողները սովորաբար այնպիսի մարդիկ են, որոնք ցանկության դեպքում կարող են բնակարան գնել նաեւ առանց հիպոթեքային վարկ վերցնելու: Նոյեմբերի 22-ի որոշումով «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրով մարզերի բնակիչներին դոտացիայի տեսքով պետության աջակցությունը 2%-ից հասցվելու է 4%-ի, բացի այդ` կանխավճարի չափը, որ ներկայումս 30% է, դառնալու է 10%: Սակայն ակնհայտ է, որ սրանով եւս մեր հիպոթեքային շուկան էական զարգացում չի ապրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում